ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց Վալերի Օսիպյանին. վերջինս այսօր անուններ է հրապարակելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապրիլին տեղի ունեցած դեպքերին, երբ անհայտ անձանց հարձակումների հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել: «Ես ակնկալում եմ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը` հավելելով, որ պետք է նաև փոխհատուցում հատկացվի տուժածներին, պետք է հասկանալ, թե ով է այդ պատասխանատվությունը կրելու և բացահայտել այդ դեպքերը: Ն.Փաշինյանը նշեց, որ մի տարօրինակ վիճակագրության է հանդիպել, երբ քաղաքական շարժման պրոցեսում ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում, տեսագրությունը համացանցում տարածված է, բայց պարզվում է, որ գործ է հարուցվել ու կարճվել: Ըստ նրա` այս գործելակերպին պետք է վերջ տալ, որպեսզի արտոնյալ մարդկանց հանդիպելով, քրեական գործերը չկարճվեն: Դիմելով ոստիկանապետին` վարչապետը նշեց, որ այդ պրակտիկային պետք է վերջ տալ, այդ մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ գնում ենք այդ ճանապարհով. «Այսօր այդպիսի հստակ ուղերձներ, ցավոք, դեռևս չկան»: Ն.Փաշինյանը նշեց, որ կարճման որոշումը պետք է ստուգվի, որովհետև, ըստ մամուլի հրապարակումների, այն օրենքի հետ կապ չունի: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ մի քանի օր առաջ «Սիթիի» մոտ հարձակում է եղել մի խումբ ակտիվիստների վրա, որոնք հանդես էին գալիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Ն.Փաշինյանը նշեց, որ բռնության դեպքերը պետք է բացառվեն և բոլոր դեպքերը պետք է մինչև վերջ քննության արժանան. «Ինձ չի հետաքրքրում՝ ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը: Այսինքն` տվյալ դեպքում դա բացարձակ կապ չունի` քաղաքական որ թիմից է, որ կուսակցությունից է»: Ն.Փաշինյանը նշեց, որ պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն և եթե այդ խնդիրը լուծվել է մթնոլորտի առումով, պետք է նաև գործնականում լուծվի այն: Վարչապետը ոստիկանապետին հանձնարարեց շատ արագ լուծել խնդիրը: Վալերի Օսիպյանը զեկուցեց, որ բոլոր գործերով ստուգումներ են իրականացվում, անձնանց ինքնությունը պարզելու համար կատարվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ և առաջին անձանց անունները այսօր, ըստ ամենյանի, կհրապարակվեն: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ իր համար ևս շատ տարօրինակ է այդ գործի կարճումը, քանի որ ինքն էլ է ներկա եղել դեպքի վայրում և կոչ արեց իրեն որպես ականատես վկա ներգրավել գործում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular