ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նվիրիր կյանք»-ն էլ է դադարեցնում գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նվիրիր կյանք» հիմնադրամն իր պաշտոնական կայքում տեղեկացրել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նշենք, որ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինն էր՝ Ռիտա Սարգսյանը: Հիմնադրամի գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառն այն է, որ Ռիտա Սարգսյանն այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը:

Հիմնադրամի նպատակը օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնություն ցուցաբերելն է: «Հայկական հիմնադրամի գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում երեխաները ստանան լիակատար բուժում: Քաղցկեղը բուժվում է: Երեխաներին հարկավոր է օգնել: Պետք չէ նրանց միայնակ թողնել իրենց դժբախտության հետ»,-նշված է պաշտոնական կայքում:

Թեև հաղորդագրության մեջ նշվել է, որ հիմնադրամի աշխատանքի վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն, այնուամենայնիվ, հիմնադրամից մեզ հաջողվեց որոշակի տեղեկություններ ստանալ:

Հիմնադրամի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Դուք գիտեք, որ մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը տիկին Ռիտա Սարգսյանն էր: Քանի որ այլևս ինքը չէ, հիմա երևի ուրիշ մարդ պետք է գա: Մենք ինչ-որ նորությունների ենք սպասում»:

Հարցրեցինք՝ կա՞ն առաջարկներ կամ այդ պաշտոնը զբաղեցնելու ցանկություն հայտնողներ:

«Դեռ չկան, դեռ սպասում ենք»,-պատասխանեց աշխատակիցը:

Դիտարկմանը, թե հեռանալուց առաջ տիկին Սարգսյանը որևէ պատճառաբանություն չի՞ նշել, աշխատակիցն ասաց՝ ոչ:

Հետաքրքրվեցինք՝ գործունեությունն ընդհանրապես դադարեցնելու վտանգ կա՞, նա պատասխանեց. «Ամեն դեպքում հույսեր ունենք, որ գործունեությունը չի դադարեցվի, որովհետև մեր հիմնադրամում օգնության կարիք ունեցող 700 երեխա կա, և ինձ չի թվում, թե կթողնեն, որ այդ 700 երեխա մնա առանց ֆինանսական օգնության»:

Հիմնադրամը գործում է 2009 թվականից: Աշխատակիցն ընդգծեց, որ «Նվիրիր կյանք» հիմնադրամը ստեղծվել է առանց Ռիտա Սարգսյանի, նա որոշ ժամանակ հետո է միայն դարձել պատվավոր նախագահ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են նաև մի շարք ճանաչված արվեստագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Նրանց թվում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երգահան Մարինա Ալեսը, ջազմեն Լևոն Մալխասյանը, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշան Արևշատյանը: Իսկ հիմնադրամի հովանավորների շարքում են «Ամերիա» բանկը, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, «Գրանդ Քենդի» ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «ՍԱՍ գրուպ»-ը: Առաջիկայում կփորձենք ստանալ նաև վերոնշյալ անձանց ու ընկերությունների մեկնաբանությունները:

Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular