ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան՝ խաթարելով աշխատակազմի բնականոն աշխատանքը: Մինչ նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետի հրաժարականը, բազմաթիվ քաղաքացիներ ինքնաբուխ, ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի, հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի առջև և հայտարարում էին, որ իրենց քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:  Ավելի ուշ քաղաքապետարանի առջև հավաքված երևանցիների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և շնորհակալություն հայտնեց նրանց՝ ընդգծելով, որ առջևում դեռ շատ անելիքներ կան, որոնք իրականացվելու են բնակիչների հետ համատեղ ու նրանց աջակցությամբ: 

«Ձեր խոսքը լսելի է, հասանելի է, շնորհակալ եմ: Խնդրում եմ՝ հիմա միացեք ձեր ընտանիքներին, լավ օր եմ մաղթում բոլորիդ, շնորհակալ եմ, որ եկել եք ու պաշտպանում եք ձեր քաղաքապետին: Ես միշտ եղել եմ ձեր կողքին, մենք միասին ենք կառուցելու Երևան քաղաքը, շենացնելու մեր Երևանը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատասխանելով որոշ անձանց կողմից հնչեցվող քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ասել է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության և փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»։ 
Երևանի քաղաքապետը նաև կոչ է արել ՀՀ ոստիկանությանը զբաղվել քաղաքապետարան ներխուժած ակցիայի կազմակերպիչների հարցով:
«Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք և փորձել են խանգարել աշխատակազմի բնականոն աշխատանքը: Կոչ եմ անում իրավապահներին զբաղվել այս հարցով», - նշել է քաղաքապետը: 
Ի պատասխան Երևանի 2800-ամյակին նվիրված այգու շինարարության հետ կապված հարցի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այգին դեռևս տասը տարի առաջ տրված էր վարձակալության, որը վարձակալի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հանձնվեց համայնքին, ինչից հետո «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը ցանկություն հայտնեց իրականացնել բարեկարգման աշխատանքներ ու այգին նվիրել համայնքին: Եվ այս ծրագիրը արժանացավ Երևանի ավագանու բոլոր անդամների հավանությանը: 
«Ուզում եմ վստահեցնել, որ այգում որևէ առևտրային գործունեություն չի իրականացվելու, սրճարանային տարածքներ չեն հատկացվելու։ Այգին լինելու է համայնքինը, երևանցիներինը, իսկ հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը՝  մի քանի անգամ ավելի շատ»,- ընդգծել է  Տարոն Մարգարյանը:

 

 

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular