ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վարչապետության առաջին շաբաթը. ինչ է հաջողվել առաջնորդին այս ընթացքում. DW-ի անդրադարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի շաբաթ առաջ Հայաստանում նոր վարչապետ ընտրվեց՝ Նիկոլ Փաշինյանը: Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը փորձել է պարզել, թե ինչ է հաջողվել «թավշյա հեղափոխության» առաջնորդին անել այս ընթացքում և ինչպես են նրա գործողությունները գնահատում փորձագետները:

Լրատվամիջոցը գրում է, որ մեկ շաբաթվա ընթացքում վարչապետի իր պաշտոնին Նիկոլ Փաշինյանը հասցրել է փոխել բոլոր նախարարներին, հեռացնել առավել սկանդալային հայտնի պաշտոնյաներին և գեներալներին, այդ թվում՝ Հայաստանի ոստիկանապետին, և բաց է դարձրել կառավարության նիստերը: Նա նաև հրահանգել է բարելավել մաքսային կարգավորման կանոնները և մասնակցել է Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Առաջինը, որ, խոսելով Նիկոլ Փաշինյանի վարչապետության մասին, միաձայն նշում են փորձագետները, երկրում մթնոլորտի փոփոխությունն է:

 
 

Այստեղ երբեք չեն տեսել, թե ինչպես նախարարները կարող են օգտվել հանրային տրանսպորտից, իսկ վարչապետն աշխատանքի գնա ոտքով: Ամբողջությամբ փոխելով Հայաստանի կառավարության կազմը՝ նա պաշտոնների է նշանակել երիտասարդների, նրանց, ովքեր աջակցել են իրեն հին իշխանությունների դեմ պայքարում. նրանք էլ այժմ պետք է գլխավորեն երկրում կոռուպցիայի դեմ պայքարը:

 

Լրատվամիջոցը գրում է, որ ամեն օր կեսգիշերին մոտ վարչապետը Facebook-ի իր էջում մարդկանց պատմում է, թե ինչ է արել նախորդ օրվա ընթացքում: Նման բացություն և անմիջականություն նրանից ոչ ոք չէր սպասում: Հայտնելով կառավարությունում նոր նշանակումների մասին՝ նա պարզաբանել է, թե ինչու հենց այդ մարդը կգլխավորի այս կամ այն նախարարությունը կամ գերատեսչությունը: Դիտորդների կարծիքով՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդն այդպես հաշվետվություն է ներկայացնում ժողովրդի առաջ, որի ջանքերի և կամքի շնորհիվ նա դարձել է երկրում գլխավոր քաղաքական անձը:

Ինչպես DW-ին հայտնել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, գնահատելով նոր վարչապետի առաջին քայլերը, Նիկոլ Փաշինյանն ավարտել է նոր կառավարության ձևավորումը, որի խնդիրն է խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամի հաղթահարումը՝ համակարգային բարեփոխումների միջոցով: Շաբաթն, իհարկե, այն ժամկետը չէ, որի արդյունքներով կարելի է անգամ նախնական եզրակացություն անել:

«Այնուամենայնիվ, երիտասարդ, հավակնոտ թիմը, առաջին հայտարարությունները, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտական պահպանման ձգտումը, առավոտից մինչև ուշ գիշեր աշխատանքը՝ այդ ամենը խոսում է հաստատակամության և արդյունքի հասնելու վճռականության մասին, որը, կարծում եմ, կարդարացնի հասարակության սպասելիքները»,- ասել է փորձագետը:

Քաղաքագետ Միքայել Զոլյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն այժմ բարդ շրջանում է՝ նախևառաջ այն պատճառով, որ չի կարելի ասել, որ նրան է պատկանում ամբողջ իշխանությունը. առանցքային մի քանի պաշտոններ դեռ հանրապետականների ձեռքում են՝ չհաշված խորհրդարանում նրանց մեծամասնությունը: Զոլյանի խոսքով՝ դեռ դժվար է խոսել առանձին ոլորտներում կոնկրետ փոփոխությունների մասին, բայց կա մի բան, որտեղ նոր իշխանությունների մոտեցումները կտրուկ տարբերվում են նախորդից՝ հասարակության հետ հաղորդակցվելու հարցում մոտեցումները, քննադատությանն արձագանքելը, ինչպես նաև կառավարության նիստն ուղիղ եթերով հեռարձակելը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular