ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ նոր նախագահը. Անսպասելի հանգամանքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lragir.am-ը գրում է.

Տեր-Պետրոսյանը վերցրեց կրակն իր վրա

Հանրապետական կուսակցության պատգամավորները մի քանի անգամ հայտարարել են, որ դառնում են նոր գործադիր իշխանությանն ընդդիմություն, միաժամանակ նույն շրջանակից եղել են ազդակներ, որ դա ամենեւին չի ենթադրելու գործադիր իշխանության օրենսդրական նախաձեռնությունների ինքնանպատակ սաբոտաժ եւ տորպեդահարում:

ՀՀԿ-ն ներկայում կանգնած է ներքին երկու լուրջ կռվի առաջ: Մեկն առնչվում է ներկուսակցական վերադասավորումներին՝ ով է գնում, ով է մնում, ինչ հարաբերակցությամբ, եւ այլն: Մյուսը՝ ներքին զգացողությունների:

Տվյալ դեպքում խոսքը մի կողմից այն մասին է, որ կուսակցությունը պարտվել է շատ կոնկրետ գործընթաց եւ բավական անսպասելի, ու անշուշտ նաեւ ներքին զգացողությունների եւ մտորումների մասով կասկածահարույց պայմաններում, ու այժմ ստիպված է այդ ծանր պարտությունից հետո մտածել քաղաքական դերակատարման ռացիոնալ ուղիների մասին, իսկ մյուս կողմից էլ այդ իրավիճակը բավական մեծ փորձություն է յուրաքանչյուրի արդեն ներքին հոգեբանական ամրության պահով:

Բավական դժվար է չտրվել գայթակղությանն ու զերծ մնալ նոր գործադիր իշխանության հասցեին քինախնդիր կամ մանրախնդիր գնահատականներից, փորձելով այդպիսով «վերադարձնել» այն, ինչ «ստացել» էին նրանից, երբ գտնվում էին հակառակ դիրքերում:

Կախված ներքին այդ երկու լուրջ «կռիվների» արդյունքից, հստակ կլինի ՀՀԿ հետագա հեռանկարը քաղաքական զարգացումներում եւ մասնավորապես հավանական արտահերթ ընտրության ժամանակ:

Բուն խնդիրն այստեղ այն է՝ մի կողմ թողնելով հեղափոխական օրերի եւ ժամերի պաթոսը, էյֆորիան եւ անցնելով աստիճանաբար իր ավելի ու ավելի մեծ մասնաբաժինը ստացող քաղաքական հարթություն, որ զգայականության պարագայում ՀՀԿ անհաշտ հակառակորդը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, բայց քաղաքական տրամաբանության ու հեռանկարների պարագայում Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ-ն միմյանից բացի չունեն այլ դաշնակից:

Այդ դիտարկումն առաջին հայացքից տարօրինակ է եւ նույնիսկ խիստ վիճահարույց՝ ինչպես կարող են դաշնակից լինել ընդամենը մի քանի օր առաջ հուժկու դիմակայության մեջ գտնվող Փաշինյանն ու ՀՀԿ-ն:

Բայց խնդիրն այն է, որ հեղափոխական, թե ինստիտուցիոնալ, քաղաքականությունը ամենեւին քարացած, ստատիկ վիճակ չէ: Իսկ դաշնակցությունը քաղաքականության կարեւոր եզրերից մեկն է եւ որեւէ դաշնակցություն ինքնին պախարակելի կամ ողջունելի չէ, ամեն ինչ կախված է խնդիրներից, բովանդակությունից, նպատակներից:

Զգայական հարթության վրա ՀՀԿ-ն թերեւս տենչում է Փաշինյանի կառավարության ձախողումն ու անհաջողությունը, բայց քաղաքական հարթության մեջ դա չի լինելու ՀՀԿ հաղթանակը կամ ռեւանշը: ՀՀԿ առաջ ներկայում այդպիսի խնդիր չկա էլ, որեւէ դեպքում: ՀՀԿ-ն այդ իմաստով պարտվել է անդառնալիորեն, համենայն դեպս առաջիկա մի քանի տարիների համար աներկբա:

Տվյալ պարագայում կուսակցության համար խնդիրը քաղաքականության մեջ սուբյեկտության նվազագույն պահպանումն է, ինչը հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության արդյունավետությանը նպաստելու դեպքում:

ՀՀԿ հեռանկարի բանաձեւը տվել է Սերժ Սարգսյանը, հեռանալուց առաջ՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Իրավիճակը շրջելն անհնար է, եթե Նիկոլը հանկարծ սխալվի, ճիշտ «դառնալու» է ոչ թե ՀՀԿ-ն, այլ գործնականում Աստված գիտե, թե ով:

Ու այդ ժամանակ դարձյալ Աստված գիտե՝ կհաջողվի՞ արդեն խուսափել «վենդետայից» կամ «հաշվեհարդարից»: Ըստ այդմ, Փաշինյանից հետո, նրան պարտված ՀՀԿ-ն թերեւս երկրորդ ու արդեն միակ ուժն է, որը պետք է անի հնարավորը, որպեսզի Նիկոլը չսխալվի:

Ըստ այդմ պետք է, որ այլեւս չսխալվի նաեւ ՀՀԿ-ն: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս խնդիրը այդ ուժի համար ընդդիմություն դառնալը չէ, այն էլ ամեն գնով դա դրսեւորելը, ինչով օրինակ զբաղված է այդ կուսակցության նոր նախագահի թերեւս ամենահավանական թեկնածու Վիգեն Սարգսյանը, որը տանուլ է տալիս ներքին լուրջ կռիվներից մեկը՝ ռացիոնալի ու զգայականի միջեւ:

Ընդ որում, այդ հանգամանքը թերեւս բավական նրբորեն զգացել էր նաեւ Հայաստանում թե իբրեւ իշխանություն, թե իբրեւ ընդդիմություն պարտության դառը դասը ունեցող Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, «կրակը վերցնելով իր վրա» եւ Վիգեն Սարգսյանին օգնելով «շեղվել» սխալ ու պետության համար վտանգավոր թիրախից:

Բանն այստեղ Արցախի հարցը չէ, այստեղ պաշտպանական շերտերը մի քանիսն են եւ միայն նախկին նախարարի անզգույշ ու վտանգավոր հայտարարությունները չեն քանդի դրանք:

Խնդիրը տվյալ դեպքում ներքին հարաբերակցությունն է, թավշյա հեղափոխության պաշտպանական դեռեւս բարակ շերտերը եւ ուղիղ ընթացքը: Ոչ միայն նոր կառավարության, այլ գուցե ամենից առաջ հենց հնի համար վտանգավոր կլինի այն ծռելը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular