ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս տարի ավելի քիչ դիմորդ ունենք». ԳԹԿ տնօրենը՝ քննությունների և նոր նախարարի առաջարկի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 10-ին Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր, որ 2017-2018թթ. ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից: Այդուհանդերձ՝ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ընդունելության քննությունները մեկ շաբաթով հետաձգելու առաջարկությամբ: Նա ընդգծել է, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանի հետ զրույցում փորձեցինք նախ պարզել՝ այս տարի քանի դիմորդ ունենք, խոսեցինք նաև նախարարի առաջարկի մասին:

«Այս պահին ունենք 5087 դիմորդ, ովքեր մասնակցելու են միասնական քննություններին: Նրանցից 461-ը Արցախի Հանրապետության դիմորդներ են: Ինչ վերաբերում է նախորդ և այս տարվա ցուցանիշներին, ապա ասեմ, որ այս տարի, ինչպես և սպասում էինք, դիմորդների թիվն ավելի քիչ է: Նախորդ տարվա համեմատ ավելի քիչ դիմորդ ունենք, որովհետև այս տարի շրջանավարտների թիվն էլ ընդամենը 9600 է»,- Past.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ տնօրենը՝ հավելելով, որ նախորդ տարի 10 396 դիմորդ է եղել:

«10 396 ցուցանիշը վերաբերում է միասնական քննությունների երկու փուլերին: Իսկ վերոնշյալ 5087 դիմորդների վերաբերյալ վերջնական ցուցանիշը վերաբերում է այս տարվա քննությունների միայն առաջին փուլին: Ակնկալում ենք, որ այս տարի քննությունների երկրորդ փուլում կունենանք մոտ 500-600 դիմորդ»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ԳԹԿ տնօրենն ի՞նչ կարծիք ունի նորանշանակ նախարարի առաջարկի մասին, Արա Իսպիրյանը պատասխանեց. «Այսօր փոխնախարարի հետ քննարկել ենք այդ հարցը: Մենք առայժմ դիտարկել ենք հետևյալը՝ տեխնիկական հնարավոր խնդիրներ կարո՞ղ են առաջանալ, թե՝ ոչ: Ըստ էության, կարող եմ ասել, որ անլուծելի խնդիրներ չկան, բայց կան որոշակի հարցեր ու պայմանավորվածություններ, որոնք պետք է քննարկենք կառավարության աշխատակազմի ու համապատասխան վարչությունների հետ: Պետք է քննարկենք, որպեսզի ոչ մի բան չտուժի: Այդ ամենը կքննարկենք, երբ կհստակեցնենք, որ որևիցե խնդիր չի լինելու, կհայտարարենք քննությունների նոր ժամանակացույցի մասին: Հետաձգումը պետք է իրականացվի այնպես, որ այլ գործառույթներ չտուժեն»:

Արա Իսպիրյանը շեշտեց, որ տեխնիկական տեսանկյունից անլուծելի ոչինչ չկա. «Պարզապես պետք է տեսնենք, թե ինչպես ենք դասավորում այդ քննություններն այնպես, որ մրցույթի ավարտի վերջնական օրը չփոխվի: Հուլիսի 15-ը պետք է մրցույթն ավարտելու օրը լինի»:

Արա Իսպիրյանից հետաքրքրվեցինք՝ ԳԹԿ-ում նոր նախարարի հետ համագործակցությունն ինչպե՞ս են պատկերացնում:

«Անձամբ ծանոթ չեմ նոր նախարարին, իսկ այն ընդհանուր ուղղությունները, որոնք հայտարարվել են թե՛ նոր կառավարության և թե՛ նոր նախարարի կողմից, մեզ համար ընդունելի են: Մենք որևէ խոչընդոտ այդ առումով չենք տեսնում, որովհետև օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում իրականացնում ենք մեր աշխատանքը»,- նշեց Արա Իսպիրյանը: Վերջինս հայտնեց նաև, որ այս տարի քննությունների անցկացման կարգի առումով որևէ փոփոխություն նախատեսված չէ. «Եթե կառավարության առաջիկա նիստերի ժամանակ մեր կողմից նախաձեռնած փոփոխությունները հավանության արժանանան, մենք դրանք կյանքի կկոչենք արդեն հաջորդ տարի»:

Աննա Բադալյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular