ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորակերտցիները փակել են ճանապարհը. գյուղապետից պահանջում են հաշվետվություն կամ հրաժարական (տեսանյութ, լուսանկարներ)

ԻՐԱՎՈՒՆՔ

ԼՈւՐԵՐ.com-ը գրում է.

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները այսօր վաղ առավոտից փակել են գյուղ տանող ճանապարհը: Նրանց բողոքը համայնքապետ Շահեն Կարապետյանի գործելաոճի դեմ է:

Բնակիչները ստորագրահավաք են իրականացնում՝ ուղղված համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին։ Հայտարարության մեջ նրանք պահանջում են, որպեսզի համայնքի ղեկավարը ներկայացնի, թե ինչ եղանակով է տնօրինվել համայնքային բյուջեն, քանի որ պաշտոնավարման 10 տարվա ընթացքում գյուղապետը երբևէ բյուջեի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել: 

Բնակիչները համայնքապետից պահանջում են կամ ներկայացնել ամբողջական հաշվետվություն և վերադարձնել, իրենց պնդմամբ, անհայտ ճանապարհներով սեփականաշնորհած գույքը, կամ հրաժարվել պաշտոնից:

«10 տարի շարունակ չգիտենք ինչպես, բայց ինքն է եղել գյուղապետ: Մենք պահանջում ենք, որպեսզի ներկայացնի 10 տարվա մանրամասն հաշվետություն, թե ուր են գնացել գումարները, եթե ծախսվել են, ապա ինչի համար, ներկայացնի նաև անշարժ գույքի ցանկը: Ինչքան գյուղին պատկանող անշարժ գույք կա՝ բուժկետը, մանկապարտեզը, գյուղապետարանի նախկին տարածքն ու էլի շատ ու շատ տարածքներ՝ սեփականաշնորհել է անհայտ ճանապարհներով»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց Նորակերտի բնակիչը: 

Բնակիչների խոսքով՝ գյուղի գրեթե բոլոր տարածքները կամ գյուղապետինն են, կամ նրա մերձավորներինը. «Հարցնում ենք՝ էս ո՞ւմ տարածքն ա, ասում ա՝ իմը չի, տղայինս ա, ասում ենք՝ բա էս մյուսն ո՞ւմն ա, ասում ա՝ իմը չի, քրոջս տղայինն ա»,- ասաց նորատուսցիներից մեկ ուրիշը:

Նշենք, որ Նորակերտի համայնքապետ Շահեն Կարապետյանն արդեն 16 տարի է` զբաղեցնում է այդ պաշտոնը: Ի դեպ, նա Հանրապետական կուսակցության անդամ է:

Սոնա Հարությունյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular