ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի կենտրոնական փողոցների մեծ մասից պետք է հանել արագաչափերն ու տեսախցիկները». Վարչապետին առաջարկների փաթեթ կներկայացվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քայլ արա» շարժման առաջին իսկ օրերից ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոսել երթևեկությանը վերաբերող խնդիրների մասին: Նա տարբեր հարթակներում ընդգծում էր, որ արագաչափերի հարցը պետք է լուծվի, տուգանքների չափերը պետք է նվազեցվեն, քանի որ դա ոչ թե երթևեկության կանոնները կամ անվտանգությունն ապահովելու, այլ ժողովրդին թալանելու միջոց է: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, որպես մասնագիտացված կառույց, կազմակերպությունը պատրաստվո՞ւմ է արդյոք առաջարկներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արդեն այդ ուղղությամբ ենք աշխատում: Նման առաջարկություններ նաև նախկին ղեկավարներին ենք ներկայացրել, իսկ հիմա ավելի ընդգրկուն փաթեթ ենք պատրաստում: Այնտեղ կլինեն ոչ միայն արագաչափերի, այլև տեսախցիկների, տուգանքների համաչափության և երթևեկության կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերն ու առաջարկները»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Քեյանը: Նա շեշտեց, որ քաղաքացիներն իրենց են ներկայացնում երթևեկությանը վերաբերող այն խնդիրները, որոնց հետ առնչվել են.

«Այդ խնդիրների մեջ միայն արագաչափերը չեն: Շատ հարցեր կան թե՛ ճանապարհների վիճակի, թե՛ ճանապարհային նշանների վերաբերյալ: Արագաչափերի տեղադրման առումով ևս հարցեր կան: Քաղաքի կենտրոնի շատ հատվածներում արագաչափերի տեղադրումն անիմաստ է: Մենք նույնպես հասկանում ենք, որ դա զուտ գումարներ հավաքելու միջոց է եղել, և ոչ թե կարգավորել է երթևեկությունը: Ոստիկանության պաշտոնական վիճակագրությունը դիտարկելով՝ տեսնում ենք, որ մահացու ելքով վթարների, ինչպես նաև վիրավորների թվի առումով որևէ էական փոփոխություն չկա: Կարող է, իհարկե, որևէ ամսում տոկոսային առումով դրական փոփոխություն գրանցված լինի, բայց, ընդհանուր առմամբ, տարեկան կտրվածքով ահռելի տեղաշարժ մենք չենք նկատում: Իսկ եթե մեծ փոփոխություն չես նկատում, ըստ էության, հարցը չի կարգավորվել»:

Հարցին, թե կա՞ ուսումնասիրություն՝ քանի տեսախցիկ և արագաչափ պետք է հանել, ՀԿ նախագահը պատասխանեց. «Երևանի կենտրոնական փողոցների մեծ մասը պետք է ազատվի արագաչափերից ու տեսախցիկներից: Մարզերում կան հատվածներ, որտեղ բնակավայրի վերաբերյալ ճանապարհային նշանն է տեղադրված: Այդ հատվածներում նաև արագաչափ սարք կա, թեպետ բնակավայրը տվյալ ճանապարհահատվածից ահռելի հեռավորության վրա է գտնվում: Այդ հատվածներում բնակչության հոսք, հետիոտն գրեթե չկա: Տվյալ հատվածներում ևս արագաչափերն անիմաստ են, դրանք ավելի շուտ ծուղակ են վարորդների համար: Բացի այդ, ներկայացնելու ենք մի առաջարկ, ըստ որի՝ արագաչափերը պետք է որոշակի ժամերի աշխատեն: Օրինակ՝ ակտիվ աշխատեն գիշերային ժամերին, որովհետև խիտ և ծանրաբեռնված երթևեկության ժամանակ գրեթե անիմաստ է աշխատանքը: Խիտ երթևեկության ժամանակ գրեթե անհնար է տվյալ հատվածներում արագ երթևեկելը»:

Ինչ վերաբերում է տուգանքների չափերին վերաբերող առաջարկներին՝ Տ. Քեյանը նախ նշեց, որ հարցը դեռ պետք է քննարկեն, բայց նաև ընդգծեց՝ վարորդների համար ավելի շատ խրախուսական կետեր պետք է նախատեսվեն: «Օրինակ՝ եթե վարորդը մեկ տարվա մեջ չունի արագաչափ սարքի կամ ՃՈ տեսուչի կողմից արձանագրված խախտում ու տուգանք, ապա նրան կարելի է լրացուցիչ արտոնություն տալ: Օրինակ՝ ԱՊՊԱ լրացուցիչ բոնուսը, քանի որ պահպանում է երթևեկության կանոնները: Այդ միջոցով նա շահագրգռված կլինի՝ արագությունը չի գերազանցի, մեքենան էլ ավելի մատչելի գներով կապահովագրի: Նման խրախուսական մեխանիզմներ են պետք: Իսկ պատժիչ միջոցներով մենք ոչնչի չենք հասնի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Տիգրան Քեյանը հայտնեց, որ մոտ օրերս կվերջացնեն փաթեթին առնչվող աշխատանքները: «Միանշանակ, վարչապետի հետ հանդիպում ենք ակնկալում: Յուրաքանչյուր հարց պատրաստ ենք քննարկել թե՛ վարչապետի, թե համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ: Բայց հաշվի առնելով ներկա իրավիճակը, գիտենք, որ նորընտիր վարչապետը շատ այլ գլոբալ հարցեր ունի լուծելու: Ըստ իս՝ առաջիկայում հանդիպում չի լինի՝ ավելի մեծ հարցեր ու խնդիրներ կան, որոնք պետք է լուծի»,-եզրափակեց նա՝ հավաստիացնելով, որ հետագա անելիքների մասին ևս կտեղեկացնեն:

Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular