ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիցքավորումներն առանց միջնորդավճարի են, բայց քաղաքացիներին «կողոպտելու» ավանդույթը շարունակվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բոլոր լիցքավորումներն առանց միջնորդավճարի»: Արտահայտությունը դեղին թղթի վրա է գրված՝ մեծ ու սև տառերով: Այն փակցված է «Press stend» ընկերության կրպակների տեսանելի հատվածում: Իսկ որտեղ բացակայում է իրազեկումը (ի դեպ, այդպիսիք էլ կան), վաճառողները զգուշացնում են, որ դեռ այս տարվա փետրվար ամսից միջնորդավճար այլևս չի գանձվում: Նշենք, որ վերջին շրջանում բջջային հեռախոսահամարը լիցքավորելու դեպքում միջնորդավճար չի գանձվում նաև վճարային տերմինալներից:

Նկատենք, սակայն, որ Երևանում գործող ոչ բոլոր թերթի կրպակներն ու խանութներն են հետևում վերոնշյալ իրազեկման քաղաքականությանը: Կարելի է ասել՝ մնացածի դեպքում հույսը վաճառողի խիղճն է: Այս ժամանակահատվածում տարբեր կրպակներում և խանութներում շարունակում են լիցքավորելու համար միջնորդավճար գանձել: Նշենք նաև, որ միջնորդավճարը ևս ֆիքսված չէ: Կան խանութներ, որտեղ գանձում են 20 դրամ: Կան խանութներ ու կրպակներ, որտեղ գանձում են անգամ 30 դրամ: Ճիշտ է, վճարային տերմինալներից այլևս գումար չի գանձվում, բայց դրանց պարագայում գանձվող գումարը ևս «նշանակալի էր»: Օրինակ՝ 200 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդից 35 դրամ էր գանձվում:

Հիշենք՝ միջնորդավճարներ գանձելու «ավանդույթն» ի հայտ եկավ մոտ 2016 թվականի վերջերից: Ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի մարզերի շատ բնակավայրերում անգամ լիցքավորման քարտեր գնելիս էին միջնորդավճար վերցնում: Չի բացառվում, որ անկախ ամեն ինչից, մարզերում ևս շարունակում են քաղաքացիներից միջնորդավճարներ վերցնել: Իրազեկման առումով այստեղ խնդիր կա. ոչ բոլոր տնտեսվարողներն են շահագրգռված քաղաքացիներին իրազեկելու պատրաստակամությամբ: Եվ քանի որ ոչ բոլորն են խղճի թելադրանքով առաջնորդվում, մեր քաղաքացիներին հորդորում ենք չվճարել միջնորդավճարները: Շատերը կարող են մտածել, թե խոսքը չնչին գումարի մասին է և ուղղակի «ցույց տան», որ իրազեկված չեն: Սակայն մեր քաղաքացիների այս սովորությունը վերջին իրադարձություններից հետո ևս պետք է որ փոփոխված լինի: Իրականում դժվար չէ պատկերացնել, թե յուրաքանչյուրից գանձված անգամ 20, 30, 35 դրամներն ինչ կլորիկ գումարների կարող են վերածվել: Ի դեպ, հարց է նաև, թե մինչ օրս գանձված գումարներն ի՞նչ նպատակներով են ծախսվել: Եթե հնարավոր էր առանց այդ միջնորդավճարի լիցքավորում կատարել, ինչո՞ւ միայն մոտ երկու տարի հետո որոշվեց այլևս չվերցնել այդ հավելավճարները:

Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular