ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Պետրոսյան. «Հանրությանը կոչ եմ անում նման ասեկոսեներին լուրջ չվերաբերվել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով 2009 թվականին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, օրերս Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարել էր հետևյալ գրառումը.
«Խոսելով «Ծառուկյան» դաշինքին առաջարկվող նախարարական պորտֆելների թեմայից, ոմանք անհարկի անձնավորում են խնդիրը... Ի սկզբանե ասեմ, որևէ հավակնություն որևէ գործադիր մարմնում չունեմ... Ես իմ աշխատուժը նպատակահարմար եմ գտնում տնօրինել օրենսդիր մարմնում... Ես ունեմ քաղաքական ղեկավար, և միմիայն իրեն է պատկանում կոնկրետ ոլորտներում պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը հայտնելու իրավունքը...»: 
Past.am-ը ԱԺ պատգամավորից փորձեց պարզել, թե իրականում ինչն է եղել նման գրառում կատարելու պատճառը: Գ. Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս օրերին սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումներ են եղել, որով օգտատերերը կարծիքներ են հայտնել տարբեր թեկնածությունների, այդ թվում իր՝ գործադիր տեղափոխվելու վերաբերյալ՝ ցանկանալով նրան տեսնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Եվ նման գրառումներին վերջ տալու և այդ հարցի վերաբերյալ հրապարակային պարզաբանում տալու նպատակով էլ կատարել է այդ գրառումը:

«Նման գրառումները երբեմն ոմանց համար հիմք են հանդիսանում շրջանառության մեջ դնել այնպիսի խոսակցություններ, թե իբև ես անձամբ պայքարել եմ այդ պորտֆելի համար: Այդ իսկ պատճառով, ես ի լուր ամենքի կատարել եմ այդ գրառումը, հիմա էլ վերահաստատում և հայտարարում եմ, որ ես գործադիր մարմնի որևէ թևում, որևէ կարգավիճակում որևէ պաշտոնի հավակնություն չունեմ: Ես կարծում եմ, որ ինձ համար ամենաարդյունավետ աշխատանքն օրենսդիր գործունեությունն է, և ես կարծում եմ՝ այս 11 ամիսների ընթացքում չեմ թերացել իմ պարտականությունները կատարելիս: Այդ դաշտում ավելի շատ եմ կարողանում նպաստել « Ծառուկյան» դաշինքի և « Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի կենսագործմանը և որևէ այլ նպատակ չունեմ և չեմ կարող ունենալ»,- ասաց Գ.Պետրոսյանը:

Նա նաև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքը ժողովրդին աջակցել է առանց որևէ նախապայմանների և Գագիկ Ծառուկյանը բազմիցս մամուլով հայտարարել է, որ ինքն անձամբ և դաշինքի պատգամավորները միացել են համաժողովրդական շարժմանը միայն ու միայն ժողովրդի ձայնն իր տրամաբանական ավարտին հասցնելու և ոչ թե պորտֆելներ ստանալու կամ իշխանությունում նոր դիրքեր զբաղեցնելու համար: Այս կանոնը բացարձակ է, որից մազաչափ շեղում չկա և չի կարող լինել:

Այսօր մինչ կառավարության ամբողջական ձևավորումը տարատեսակ անուններ հնչեցին, տարբերակներ քննարկվեցին, ավելին՝ շրջանառության մեջ դրվեց նույնիսկ տեղեկատվություն, թե մասնավորաբար ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը վիրավորված է, որ ինքը չէ նշանակվելու փոխվարչապետ, ավելին՝ պատրաստ է վայր դնել մանդատը: Ասում էին, թե իբր էլի մեկ-երկու անձի նեղացածություն կա:

«Մեր կուսակցությունը կուռ ընտանիք է և այս կամ այն պաշտոնին հավակնելու մարմաջը չի կարող սասանել մեր կուսակցության հեղինակությունն ու ամուր դիրքերը: Խմբակցության որևէ պատգամավոր, այդ թվում և Ձեր նշած անձինք, իրավունք չունեն և չեն էլ փորձել շեղվել այդ գծից: Դա բացարձակ հերյուրանք է: Ծառուկյանն իր գործելաոճին համապատասխան, լսում է բոլորի կարծիքները և նոր միայն ընդունում քաղաքական որոշումներ: Մեր ղեկավարը հիանալի պատկերացնում է իր թիմի յուրաքանչյուր անդամի ունակությունները: Այս պահին վստահաբար պնդում եմ, որ մեր կուսակցականների միջև և առհասարակ խմբակցությունում որևէ խժդժություն չկա և չի կարող լինել: Իսկապես մեր պայքարն ու շարժմանն աջակցելը չի եղել նախապայմաններով և հանուն ինչ որ պաշտոնի>,- Past.am-ի հետ զրույցում նշեց Գ. Պետրոսյանը:

Պատգամավորը հավելեց նաև, որ ժողովրդի շրջանում կարող են տարբեր քննարկումներ լինել և որևէ մեկը չի կարող քննադատության ենթարկվել կարծիք հայտնելու համար, բայց այլ է խնդիրը, թե դրանք որքանով են համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հանձնարարականների դեպքում իր և մյուս թիմակիցների անելիքին, Պետրոսյանն ասաց, որ իրենք միասնական թիմի մասն են, և պատրաստ են կատարել իրենց քաղաքական ղեկավարի քաղաքական բնույթի ցանկացած հանձնարարականը:

«Մենք կուռ թիմի անդամ ենք, և մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքը միշտ էլ ընդունելի է մեզ համար: Եվ քանի որ իմ ղեկավարը նույնպես համակարծիք է՝ առ այն, որ իմ աշխատուժն ավելի նպատակահարմար է օգտագործել օրենսդիր մարմնում, ուստի որևէ այլ խոսակցություն լինել չի կարող: Այս ամենից զատ թե ինչպիսի խոսակցություններ կլինեն, կամ ինչպիսի ասեկոսեներ կլինեն, հանրությանը կոչ եմ անում որևէ խոսակցության լրջորեն չվերաբերվել: Եթե կուսակցության ղեկավարի կողմից այլ հանձնարարական ստանամ, ապա պատրաստ եմ կատարել նաև դա»,- խոսքը եզրափակեց Գ. Պետրոսյանը:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular