ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղական իշխանությունները պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորություններով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին տարբեր համայնքներում և Երևան քաղաքում ակտիվացել են «հեղափոխական իներցիայով» համայնքների ղեկավարների վրա ճնշում գործադրելու փորձերը՝ հրաժարականների պահանջներով։ Համայնքներում ակտիվացել են նաև «պղտոր ջրերում որս անողները»։

Ակնհայտորեն, «շարունակական հեղափոխության» տրամաբանությունը կարող է անդառնալի վատ ազդեցություն ունենալ տեղական ինքնակառավարման համակարգի վրա, քանի որ դրանք ուղղակի քաղաքական միջամտություն կարող են դառնալ տեղական իշխանությունների գործերին։

Համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, իսկ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում ավագանիներն ընտրությունների միջոցով ստացել են ուղղակի ընտրական մանդատներ։ Այդ ընտրությունները լեգիտիմ էին և «հեղափոխական տրամաբանությամբ» ցանկացած ճնշում կհանգեցնի Հայաստանում ՀՀ սահմանադրական համակարգի և տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների արժեզրկման։

Ժողովրդական շարժման ընթացքում տեղական իշխանությունները դրսևորել են պատշաճ զսպվածություն, համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների մեծամասնությունը հայտարարել էին իրենց համերաշխությունը շարժմանը։ Տեղական իշխանությունները գործել են իրենց իրավասությունների շրջանակներում։

Նոր քաղաքական իրողությունը մեծ հնարավորություն է նաև համայնքների համար՝ երկրում կենտրոնական և տեղական իշխանությունների միջև իրական տարանջատման հասնելու համար։

Կուսակցական պատկանելության հիմքով նույնիսկ մեկ համայնքում հրաժարական պահանջելու փորձերը, եթե դրանք, հատկապես, ուղղորդվեն նորընտիր կառավարության կողմից՝ վտանգավոր նախադեպ կարող են դառնալ՝ երկրում ստեղծելով հավելյալ քաղաքական լարվածություն, հարվածելով մեր երկրի միջազգային իմիջին։

Տեղական իշխանությունները պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորություններով։ 

Տեղի ունեցած հեղափոխության հիմնական դասերից մեկն այն է, որ բոլորս պետք է սովորենք ապրել բազմակուսակցական ու բազմակարծության միջավայրում։
Կոչ եմ անում քաղաքական ուժերին համայնքների ղեկավարներին ու ավագանու անդամներին չդարձնել քարոզական թիրախներ՝ փորձելով դելեգիտիմիզացնել տեղական իշխանություններին։ Համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները յուրաքանչյուրն իր համայնքում ունի վաստակած հեղինակություն, որին պետք է հարգանքով վերաբերվել։ 

Հույս ունեմ, որ «Ժողովրդական բողոքի» մեթոդով տեղական իշխանություններին վերահսկողության տակ առնելու փորձերը չեն հրահրվում և կազմակերպվում նոր ձևավորվող կառավարության ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից։

Երկրում ազգային ու տեղական մակարդակում ժողովրդավարության հետագա ամրապնդման գործում կարևորելով ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի դերն ու հեղինակությունը, ՀՀ վարչապետ, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի դերն ու հեղինակությունը, վերջիններիս կոչ եմ անում իրենց գործունեությունում մշտապես լինել տեղական ժողովրդավարության ու տեղական ինքնակառավարման սկզբունքների հետևողական պաշտպաններ։

Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ,
Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular