ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհրաժեշտ է հատկապես հիշողությունը հետ բերել մարդկանց կյանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է.

Մեր ժողովուրդը իր բոլոր առավելություններով ու միասնականությամբ հանդերձ երկու մեծ թերություն ունի. կարճ հիշողություն և ալիքի տակ ընկնելու սովորություն։ Ալիքը գալիս է եվրոպայից, արագ մոռանում ենք մեզ, ճկվում ու հարմարվում նորին։ Ալիքը գալիս է Ռուսաստանից, օրհնում ենք ենք “ռսի սհաթը”՝ մոռանալով ու կորցնելով մեզ։

 

Ահա այս ֆոնին ժողովրդական ընդվզումն ու ալիքը, որն, իհարկե անհնար է այլ կերպ դիտարկել, քան հարգել ու հաշվի նստել նոր իրողության հետ, իր ալիքով սրբեց ու մաքրեց նաև շատ մարդկանց հիշողությունը։ Քանի տալիս քանդում ենք ամեն ինչ՝ քաղաքի կառավարումն էլ փոխենք, սկսեցին մարդիկ հորջորջել. ինչու չէ, որ։

Մարդիկ, իհարկե, մոռացան, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելուց մի շաբաթ առաջ Տարոն Մարգարյանին գովում էին՝ բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար։ Հիմա որին հավատանք, ձեր գովեստներին, թե ոնց։

Արագ հարցախույզ արեցի իմ շրջապատում, հատկապես այն թեմայով, թե հաշվի առնելով համատարած հիշողության կորուստը, այնուամենայնիվ, Տարոն Մարգարյանը որևէ լավ բան արել է քաղաքի համար։ Ահա, առանձնացրել եմ 3 հետաքրքիրները.

1.Տարոն Մարգարյանի աշխատանքի արդունքում մարդիկ սկսեցին քննադատել կրկնակի ասֆալտապատումը։ Հիշեցնենք, նախկինում թեման փողոցի ասֆալտի ծածկույթի իսպառ բացակայությունն էր, հիմա քննադատում էին՝ երբ ասֆալտապատեն, ինչպես ու քանի անգամ։

2.Տարոն Մարգարյանի օրոք բակերը սկսեցին քաղաքային կառավարման սպեկտոր մտնել. բակեր բարեկարգվեցին, խաղահրապարակներ դրվեցին, անճոռնի ավտոտնակները դուրս բերվեցին բակերից։ Նախկինում մարդիկ խոսում կամ քննադատում էին միայն փողոցների վիճակի մասով, նրանք չգիտեին էլ, որ իրենց բակերի մասին երբևէ հոգ կտանեն, կգան նման ժամանակներ։ Տարոն Մարգարյանին սկսեցին քննադատել այն բանի համար, որ ամեն բակում տաղավար ու խաղահրապարակ չի դնում, այլ ամեն երկրորդ կամ երրորդ բակում է դնում։

3.Տարոն Մարգարյանի օրոք մանկապարտեզները վերանորոգվեցին, ապահովվեցին նոր գույքով ու ամբողջապես անվճար դարձան՝ էլեկտրոնային հերթագրումով։ Մարդիկ սկսեցին քննադատել իրենց երեխայի հերթը առաջ գցելու անհնարինության համար։

Իհարկե, մարդիկ ոգևորված են, դիտարժան կադրեր են պահանջում, կինոյի շարունակություն։ Բայց անհրաժեշտ է ողջամտությունը և հատկապես հիշողությունը հետ բերել մարդկանց կյանք։ Մարդ ես, պետք կգա։

 

Հայկ Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular