Նիկոլը տեղյա՞կ է, որ անմիջապես իր կողքի մարդը արդեն որերրոդ «նշանակումն» է անում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրշակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նիկոլը տեղյա՞կ է, որ անմիջապես իր կողքի մարդը արդեն որերրոդ «նշանակումն» է անում: ՊՆ նախարար, հիմա էլ ԱԱԾ... Չգիտեմ արդյոք հենց Արարա՞տն է անում, թե իր անունից են անում, բայց հաստատ շարժման այս փուլում սխալ է նման հայտարարություններ անելը... Ես ներկայացվող մարդկանց մասին չեմ խոսում, գեներալին չեմ էլ ճանաչում երեկ անունը լսեցի, երբ հայտարարվեց որ միակ ՀՀԿ-ականն է որ կողմ է քֆեարկել: Ձեզ տեսնեմ ՀՀԿ-ականներ Արարատի հետ լավ եղեք պաշտոնի խնդիր կա ))): Այսօր խոսում ենք երկիրը էս ճգնաժամից դուրս գալու, ԱԺ-ն ցրելու, նոր արդար ընտրություններ կազմակերպելու, ժողովրդի իրական կամքով ըտրվածներից նոր կառավարություն ձևավորելու մասին իսկ շարժման գլխավոր մասնակիցներից մեկը արդեն «պաշտոններ է բաժանում»: Էն չինական պատմությունը չլինի, էս ժողովրդի վստահությունը տեսեք չչարաշահվի, նման գործելաոճը չի տարբերվի նախկին «ես սրան եմ ուզում ,կամ նրան եմ ուզում, ընկեր, սանիկ քավոր, էսի մեզ լավությունա արել, էսի մեզ փողա տվել» գործելաոճից: Կոչ եմ անում շարժման մասնակիցներին զերծ մնալ նման հայտարարություններից որպեսզի ժողովուրդը չհիասթափվի: