Վլադիմիր Գասպարյանի ճակատագիրն արդեն հայտնի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին: Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ: «Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- գրել է նա: