ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել: Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից:

Խանդոյանն ու Պետրոսյանը հացադուլը սկսել են՝ ի աջակցություն «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի: Վերջինս դեռևս ապրիլի 24-ին ձերբակալվելուց հետո հացադուլ էր հայտարարել` պահանջելով ազատ արձակել Հայաստանի քաղբանտարակյալներին:

Քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց:

Նշենք, որ արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը ևս գտնվում է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված առանձին խցում: Մայիսի 7-ին Չուգասզյանի փաստաբան Տիգրան Եգորյանն ահազանգել է այն մասին, որ իր պաշտպանյալը խիստ հյուծված է: ՔԿՎ-ից հայտնում են, որ Չուգասզյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով և նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Չուգասզյանի մեղադրանքն առնչվում է 2015-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործին: Այս գործով անցնում են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված գործին:

Չուգասզյանը մոտ երկու տարի ընդհատակում է եղել, ապա օրեր առաջ ընդհատակից դուրս է եկել ու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել: Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ Չուգասզյանը ապրիլի 23-ին միացել է համաժողովրդական հեղափոխությանը՝ ժողովրդին միանալով Հանրապետության հրապարակում:

Հացադուլ հայտարարած մյուս երկու անձինք՝ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը, մեղադրվում են 2016-ի ամռանը Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Աղբյուրը՝ hetq.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular