ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմաթիվ Էջմիածնեցիներիս հուշերում, որպես Սերժի համակարգի վերակացու, նշմարվեց Մանվել Գրիգորյանը. բաց նամակ՝ վարչապետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում ապրող մի խումբ էջմիածնեցիներ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Փաշինյան,

Աշխարհիս երեսին սփռված բազմաթիվ Էջմիածնեցիներս ժողովրդական այս պայքարի ընթացքում նույնպես «Մերժեցինք Սերժին»։

Մերժեցինք ոչ թե Սերժի անձն, այլ մերժեցինք Սերժի համակարգը, և յուրաքանչյուրս մերժեցինք նրա կերպարը մեր պատկերացումներում, յուրաքանչյուրիս քաղաքում ու մարզում նրա համակարգը մարմնավորողին, ազգիս տականքին, կեղեքողին ու անարգողին։

Այս օրերին յուրաքանչյուրս հիշեցինք մեզ տնից, հողից ու ջրից վտարանդի դարձրած հրեշին։

Եվ բազմաթիվ Էջմիածնեցիներիս հուշերում, որպես Սերժի համակարգի վերակացու նշմարվեց Մանվել Գրիգորյանը, ով ավելի քան երկու տասնամյակ վտարանդի դարձրեց մի ողջ քաղաքի ազգաբնակչության։

Բազմաթիվ են սփյուռքի տարբեր հատվածներում Սերժի համակարգի կերպարը մարմնավորող հրեշից վտարանդի դարձաց Էջմիածնեցիները, այս օրերին շատերը փափագ էին անում վերադառնալ իրենց հողին ու ջրին, վերանորոգելու անտեր մնացած տունը, բայց պարզվում է Սերժի համակարգի այս ներկայացուցիչները շատ արագ կարող են ուրանալ նաև իրենց քաղաքական հայրերին, և նորովի, բայց ոչ մաքրված, այլ ուրիշ շապիկով շարունակել իրենց բնականոն սև գործը։

Հարգելի պարոն վարչապետ,

Մենք Մերժեցինք Սերժին, որ վերանա այդ համակարգը, որ կարողանանք դառնալ մեր տները, ուստի հուսով ենք, որ այս անձինք Ձեր միջնորդությամբ կհեռանան մեր քաղաքից, իրենց հետ տանելով փակված փողոցների արգելքները, անարգված և թալանված մարդկանց հուշերը ։

Այլապես մեզ անհասկանալի է, թե ինչն ակամայից մերժեցինք:

Հարգանքով՝ Աշխարհասփյուռ Էջմիածնեցիներ՝

Բելգիայից
Ֆրանսիայից,
Իսպանիայից
Հոլանդիայից
Գերմանիայից
Շվեդիայից
Իտալիայից
Միացյալ Նահանգներից
Ռուսաստանից
Ուկրաինայից
Լեհաստանից
Բելառուսից»:

 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular