ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիլմերի արտադրության վրա ծախսվել է մոտ 600 միլիոն դրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ հանրապետության կինոարտադրող երեք կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2014թ. թողարկվող 37 ֆիլմերից 2017թ. ավարտվել է 28-ի արտադրությունը: Այդ կազմակերպություններում շարունակվում է 9 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2018-2019թթ.: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումից:

Նշված 28 ֆիլմերից չորսը լիամետրաժ են, ինը՝ փաստավավերագրական, հինգը կարճամետրաժ, ևս հինգը՝ կարճամետրաժ դեբյուտային, ուսանողական, իսկ չորսն էլ՝ անիմացիոն: Այս բոլոր ֆիլմերի արտադրական ծախսերն ամբողջությամբ վերցված կազմել են 599 միլիոն 729 հազար դրամ, որից 505 միլիոն 630 հազար դրամը կատարվել է նախորդ տարի: Պատճառը ֆիլմերի մեծամասնության՝ 24-ի, նախորդ տարի թողարկվելն է:

Նշված 28 ֆիլմերից ամենածասխատարն է եղել 2014 թ. թողարկված լիամետրաժ «Քարվաճառը», որի նկարահանման ծախսերը կազմել են 75 միլիոն դրամ: Երկրորդ տեղում է այս առումով 2016 թ. թողարկված կրկին լիամետրաժ «Վերադարձողները» ֆիլմը: Այս ֆիլմի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 55 միլիոն դրամ: Ամենից մատչելին էլ այս դեպքում կարճամետրաժ «Միմի» ֆիլմն է, որի կյանքի կոչման համար անհրաժեշտ է եղել միայն 600 հազար դրամ:

Այս պահին անավարտ են մնացել ինը ֆիլմեր, որից մեկը կարճամետրաժ «Ավելորդն» է («Ճանապարհ» ֆիլմաշարից), անիմացիոն «Օլիմպիկոսն» ու «Ջազը»: Դեռ ընթացքի մեջ են նաև մեկ փաստավավերագրական՝ «Ասատուր Գյուզելյան» ֆիլմի նկարահանումները, ինչպես նաև լիամետրաժ «Տատիկիս վարսերը», «Սպիտակ», «Ձյունանուշ», «Տարօրինակ հեքիաթ» և «Անխելք մարդը» ֆիլմերը: Այս անավարտ ֆիլմերի մեծ մասը նույնպես թողարկվել է նախորդ տարի, բացառություն են «Օլիմպիկոսը», «Տատիկիս վարսերը» ու«Տարօրինակ հեքիաթը»: Սրանցից առաջինը թողարկվել է 2015 թ-ին, իսկ մնացած երկուսը՝ 2016-ին:

Ի դեպ այս ինն անավարտ ֆիլմերի համար արդեն իսկ ծախսվել է 333 միլիոն 454 հազար դրամ, որից 221 միլիոնը՝ միայն նախորդ տարի:

Ֆիլմերի ֆինանասավորման մեծ մասն իրականացվել է պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը կազմել է 653 միլիոն 531 հազար դրամ: Իսկ ընդհանուր առմամբ ֆիլմերի ստեղծման նպատակով կատարված ֆինանսական մուտքերը կազմել են 774 միլիոն 763 հազար դրամ: Եղել են նաև նվիրատվություններ, որոնք կազմել են 105 միլիոն 222 հազար դրամ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular