ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժորա Ֆարյան. «Մեր Շուշին, մեր անցած պատերազմն իզուր չէր՝ սա նոր Հայաստան է»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուշիի առանձնակի գումարտակի 3-րդ դասակի հրամանատար, ազատամարտիկ Ժորա Ֆարյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Ֆարյան, երբ Շուշին ազատագրելուց  հետո  ձեզ հարցրել էին, թե ի՞նչ կուզենայիք այդ վայրկյանին, պատասխանելի էիք. «Կուզեի հայտնվել Աբովյան փողոցում ու տեսնել՝ ժողովուրդը ոնց է ուրախանում»: 26 տարի հետո թե՛ Աբովյան փողոցում , թե՛ողջ Հայաստանում ու Սփյուռքում կրկին ուրախություն է: Այս անգամ ի՞նչ ապացուցեց  ժողովուրդը: 

-Զուգահեռներ անցկացնելը դժվար կլինի: Շուշիի ազատագրումից, պատերազմի հաղթանակից հետո այնքան ժամանակ անցավ, այնքան դեպքեր ու իրադարձություններ եղան, որ շատ մարդիկ, ովքեր երբեք չեն հուսահատվում, հուսահատվեցին: Մարդիկ մտածում էին՝ վերջ, Հայաստանն այլևս չի կարող գոյություն ունենալ այնպես, ինչպես հարկն էր: Անկախ ամեն ինչից, ես այդ հուսահատվողների շարքում չէի: Ես առավոտից մինչև երեկո իմ ընտանիքի հետ Հանրապետության հրապարակում էի: Ես հպարտ եմ: Մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ապացուցեցին, որ մենք ապրելու իրավունք ունենք: Ինչու չէ՝ նաև աշխարհին են սովորեցնում ինչպես ապրել: Մեր երիտասարդները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան մենք: Մեր իրավիճակում հեշտ էր: Վերցնում էինք ավտոմատը, գիտեինք՝ ով է թշնամին: Նրան պետք էր ոչնչացնել, որ ինքը քեզ չոչնչացնի: Հիմա խոսքը, այսպես ասած, ներքին թշնամու մասին էր, որը նստած էր ժողովրդի մեջ: Բոլորը խոսում էին հայրենասիրությունից, բայց Նիկոլն իր ընկերներով ու երիտասարդներով ապացուցեց, որ պայքարի այս ձևն ամենաճիշտն էր: Երիտասարդները շատ ուժեղ են՝ գտան այն միակ ձևը, որ փրկեն հայկակական քաղաքակրթությունը:

-Այն, որ ունենք հրաշալի երիտասարդներ, ապրիլյան պատերամն արդեն  ապացուցել էր: Ներքաղաքական դաշտում նրանց պայքարն ինչպիսի՞ն էր:

-Ասում էինք, որ մեր փրկությունը լինելու է նաև նրանց շնորհիվ, ովքեր ապրիլյան պատերազմն իրենց ուսերին տարան, նաև այն բոլորի, ովքեր գնացին նրանց օգնելու: Կառավարությունը պետք է սարսափեր հենց նրանցից, ովքեր վերադառնալու էին այդ ծառայությունից: Հնարավոր չէր լինելու նրանց խաբել: Նրանք տեսել են բանակը թալանելը, ամեն ինչ անելը, որ ոչ մի դրական բան չլինի: Բայց նրանք վերադառնալու էին ու ստեղծելու էին այդ ամենը: Նրանց մոտ ստացվեց ու շատ լավ է ստացվում: 
Հիմա երիտասարդներն էին որոշում ինչ անել: Ընկերներով այս օրերին խոսում էինք: Ասում էինք՝ երկար ժամանակ մենք էինք ասում՝ ինչ անենք, հիմա երիտասարդները մեզնից ավելի լավ են ասում: Հիմա մենք էլ զինվորի նման պետք է ենթարկվենք նրանց: Որտեղ կասեն՝ այնտեղ էլ կկանգնենք: Փաստորեն, մեր Շուշին, մեր անցած պատերազմն իզուր չէր: Մնացածը ժամանակը ցույց կտա, բայց կատարվածն արդեն փրկություն է:

-Այս օրերին շատ շահարկվեց սահմանի թեման: Հակառակորդի կուտակումներ և այլն: Անկախ այդ լուրերից՝ մարդիկ հետ չկանգնեցին իրենց պայքարից: Ի՞նչ եք կարծում՝ այդ տեղեկություններն  այս անգամ ինչու միանշանակ չընկալվեցին:

-Երբ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ փորձել է վեր կենալ ու մարդ հավաքել, այս 25 տարիների ընթացքում իրենք միշտ են շահարկել դա: Այո՛, իրականում ադրբեջանցիներն իրենց տանկերը, տեխնիկան և ամբողջ զորքը ոտքի են հանում: Նույնը, ի դեպ, արել են նաև Վրաստանը, Թուրքիան ու Իրանը: Բայց մարդկանց պետք է բացատրել. երբ հարևան պետությունում որևէ ներքին խնդիր է առաջանում, կամ սրված իրավիճակ է լինում, պետությունը պարտավոր է զորքերը բերել մարտական բարձր պատրաստվածության աստիճանի: Այս ամբողջը լավ բացատրվեց, դրա համար որևէ մեկը չվախացավ սահմանային, իբրև թե, կուտակումներից: Բոլորը հասկացան: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը կիրառեց այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով ուղերձները շատ լավ էին տեղ հասնում: Իսկ սահմանային կուտակումներից փորձեց օգտվել ՀՀԿ-ն, բայց դա չաշխատեց, որովհետև ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործվեցին, որոնց օգնությամբ ինֆորմացիան ճիշտ էր տեղ հասնում: Մենք ևս բացատրեցինք, որ այդ կուտակումներից վախենալ պետք չէ, սովորական երևույթ է, և դա աշխատեց: Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն չէր խոսում այն մասին, որ Վրաստանը, Թուրքիան ու Իրանն էլ են նույն կերպ վարվել: Սա պարտադիր էր ոչ թե նրա համար, որ պետք է հարձակվեին մեզ վրա, այլ որ տարբեր էքսցեսներից իրենք իրենց պաշտպանեին: 

-Շատ է ասվել՝ ազատամարտիկները ըստ արժանվույն չեն գնահատվել: Այսօր նրանցից մի քանիսը նաև բանտերում են: Ո՞րն է ձեր կոչը նոր իշխանությանը: 

-Պարզ է, որ լուրջ չի ընդունվի, որ հենց հիմա որևէ մեկը դռները բացի ու ասի՝ բոլորդ դուրս եկեք: Ելնելով նոր իրավիճակից՝ պետք է լինեն դատավարություններ, որոնց ընթացքում արածի ու չարածի վերաբերյալ դրական ու բացասական գնահատականներ կլինեն: Ես համոզված եմ, որ թե՛ իմ ընկերները, և թե՛ մնացած բոլոր քաղբանտարկյալներն ամբողջությամբ օրենքով կազատվեն բանտերից: Սա նոր Հայաստան է, մենք վերադարձանք մեր իսկական հայկական արմատներին, հայը չի կարող արժանապատվություն չունենալ: Ամեն ինչ կարվի, բայց չենք շտապում: Պետք է թողնել, որ մարդիկ աշխատեն, պետք է աջակցել նրանց: 

Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular