ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2017 թ. համերգների մեկ քառորդը կազմակերպվել է գյուղերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համերգային 19 կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների համաձայն, 2017թ. hանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 770 համերգի ներկա է եղել 252 հազար 600 մարդ: Հանրապետության հազար բնակչի հաշվով հաճախումները կազմել են 84,8 %: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում տեղ գտած համապատասխան հրապարակումից:

Համերգներից ստացված հասույթը կազմել է 132 միլիոն 500 հազար դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 172 հազար դրամ: Արտերկրում կազմակերպված 54 համերգ-հյուրախաղերից 11-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 32-ը` ԱՊՀ երկրներում, 4-ը` Եգիպտոսում, 1-ական` Վրաստանում և Լիբանանում, 3-ը` ԱՄՆ-ում, 2-ը` Չինաստանում:

Նշված 19 համերգային կազմակերպություններից 13-ը տեղակայված են մայրաքաղաքում, երեքական էլ կա Շիրակի և Լոռու մարզերում: Ընդ որում Մշակույթի նախարարությանն են պատկանում միայն Երևանում գտնվող համերգային կազմակերպությունները, մնացածները ենթակա են բնակավայրերին:

Կազմակերպված համերգների մեծ մասը՝ 650-ը, տեղի են ունեցել դրանք կազմակերպող ընկերությունների ուժերով, իսկ 120-ը՝այլ կազմակերպությունների հետ համատեղ: Ընդ որում 770 համերգից 193-ը կազմակերպվել է գյուղերում, 134-ը՝ բարեգործական նպատակներով, 38-ը տեղի են ունեցել ըստ պատվերի, իսկ 44-ը ֆիլհարմոնիկ համերգներ են եղել:

Ե՛վ Լոռու, և՛ Շիրակի մարզերում 3-ական կազմակերպություններ են գործել ու զբաղվել համերգների անցկացմամբ, նշված մարզերում իրականացնելով համապատասխանաբար՝ 68 և 42 համերգ:

Վիճակագրության համաձայն՝ Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում տեղի ունեցած մեկ ներկայացմանը միջինում ներկա է եղել համապատասխանաբար 317 հազար 500, 294 հազար 300 և 547 հազար 500 մարդ:

Այս բոլոր համերգներից ստացված հասույթը կազմել էր 132 միլիոն 458 հազար 900 դրամ, որից 127 միլիոն 815 հազար 400 դրամը ստացվել է մայրաքաղաքում կայացած համերգներից, 4 միլիոն 643 հազար դրամը Շիրակի մարզում տեղի ունեցած համերգներից, իսկ Լոռու մարզում անցկացված համերգներից հասույթ չի ստացվել:

Այս բոլոր համերգներն իրականացնելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է եղել 2 միլիարդ 176 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 166 միլիոն դրամը հատկացվել է պետական բյուջեից, 243 միլիոնը՝ նվիրատվություններից, 97 միլիոնը՝ վարձակալություններից և այլն:

Միաժամանակ ծախսվել է 2 միլիարդ 200 միլիոն դրամ, որից 35 միլիոն 500 հազար դրամը նյութական ծախսերն են, 161 միլիոն 100 հազար դրամը՝ ոչ նյութական ծառայությունների վճարումներ են, 62 միլիոն 400 հազար դրամը՝ գործուղման ծախսեր, իսկ 4 միլիոն 200 հազար դրամը հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման: Ամենից շատ գումար՝ 1 միլիարդ 782 միլիոն դրամ է ծախսվել աշխատավարձերի վճարման համար:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular