ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ն վերահաստատում է պատգամավորների 1/3-ի առաջադրած վարչապետի թեկնածուին անհրաժեշտ քանակությամբ ձայներ տալու պատրաստակամությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն, որպես կուսակցություն մնալու է իր սկզբունքային կարծիքին և, միևնույն ժամանակ, օժանդակելու է պատգամավորների 1/3-ին ստորագրությամբ առաջադրված վարչապետի թեկնածուին: Մայիսի 7-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Նրա պնդմամբ` Հանրապետական կուսակցությունը համապատասխան քանակությամբ ձայն կապահովի վարչապետի ընտրության համար:

«Մենք, որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքային կարծիքին և, միևնույն ժամանակ, մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ին ստորագրությամբ առաջադրված վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին: Եթե չեմ սխալվում, Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն, և Հայաստանի
Հանրապետական  կուսակցությունը համապատասխան քանակությամբ ձայնով կապահովի, որպեսզի ունենանք վարչապետ: Այդ ամենը եղել է խմբակցության որոշմամբ, մենք ենք պատգամավորներին հորդորել, որ նրանք կողմ քվեարկեն: Այստեղ որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր կուսակցության որոշումն է»,- ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ում են հորդորել կողմ քվեարկել, Շարմազանովը պատասխանեց. «Վաղը կիմանաք»:

Գործադիր մարմնի անդամները քննարկում էին մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցեր:

Ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երկրում սկսված ակցիաների պատճառով ապրիլի 23-ին հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին:

Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին, որտեղ, սակայն, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ:

Խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն մայիսի 1-ի ընտրությունից հետո հայտարարեց, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրված թեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետ:

Մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլը: ՀՀ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:

Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ երկրորդ անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular