ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կկայանա Անդրիաս Ղուկասյանի դատական նիստը. դատավորի որոշման վրա ազդեցություն կունենա՞ նոր քաղաքական իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ժամը 15:30-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում կայանալու է ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը:

«Ռադիո Հայ» ռադիոկայանի համահիմնադիր Անդրիաս Ղուկասյանն արդեն 21 ամիս է շարունակում է մնալ անազատության մեջ: Հիշեցնենք, որ սրանից մոտ երկու տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 31-ին Ղուկասյանըկալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, Past.am-ի այն հարցին, թե երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կարո՞ղ են անդրադառնալ դատավորի որոշման վրա պատասխանեց, թե դժվարանում է ասել: Բայց և հիշեցրեց, որ գործն արդեն Եվրոպական դատարանում է, ՄԻԵԴ-ը սկսել է հարցի ուսումնասիրումը: Իրենք էլ սպասում են ՄԻԵԴ-ի որոշմանը:

Հարցին, թե ի՞նչ է ակնկալում այսօր կայանալիք դատական նիստից առհասարակ, նշեց. «Միայն լավ նորություններ: Բոլոր դեպքերում, որքան էլ չուզենան այսօրվա՝ արդեն նախկին իշխանությունները, դատավորները, քննիչներն ու դատախազները, որքան էլ աչք փակեն, հանրապետությունում ստեղծված իրավիճակը, միանշանակ, բոլորի վրա ազդում է, և մենք մեծ հույսեր ենք կապում, որ ամեն ինչի հետ միասին կունենանք դրական որոշում»:

Չորս շաբաթ առաջ տեղի էր ունեցել Անդրիաս Ղուկասյանի գործով Վճռաբեկ դատարանի դատական նիստը, որտեղ սահմանվել էր, որ ինն ամիս շարունակ Անդրիաս Ղուկասյանն անօրինական է կալանքի տակ եղել: Դատավորը նրան կալանքի տակ պահելու որոշում չէր կայացրել: Այս սահմանադրական խնդրի լուծման նպատակով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան:

Թարխանյանը ևս մեկ դրական քայլ է համարում այն, որ իրենք ի վերջո հնարավորություն ստացան դիմել դատարան՝ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար:

Շարժման օրերին Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել էր, որ պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Սա, թերևս, շատ-շատերին է ոգևորել: Եթե այս խոսքերը գործի վերածվեն, ապա Անդրիաս Ղուկասյանը, ով այսօր այդ շարքերում առաջիններից է, կարող է ազատ արձակվել:

Մեր դիտարկմանը, թե այսօր բացասական որոշում լսելու դեպքում, Անահիտ Թարխանյանն իր հույսը կկապի՞ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության հետ, զրուցակիցս պատասխանեց, որ չի ցանկանում Անդրիասի ազատությունը տվյալ պահին ինչ-որ «ենթա»-ների տակ դնել. «Տեսնենք, թե այսօր ինչ տեղի կունենա, իրականությունն ավելի հստակ կլինի»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular