ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորի՝ վարձով մնալու գումարը կփոխհատուցի պետությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակվել է նախագիծ դատավորի՝ իր մշտական բնակության վայրից դուրս նշանակման դեպքում բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու մասին:

Միաժամանակ սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգը, առավելագույն չափն ու ժամկետը:

Արդեն իսկ գործող օրենսդրությամբ համանման սոցիալական երաշխիքներ ամրագրված են պատգամավորի և կառավարության անդամի համար:

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, իսկ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարության սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամի դիմումի հիման վրա տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Փոխհատուցման առավելագույն չափը Ազգային ժողովի նախագահի որոշմամբ ընտրվել է 100 հազար դրամը:

Այս որոշման նախագծով ամրագրվում են դատավորի կողմից դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը, սահմանվում է 100 հազար դրամի չափով փոխհատուցման առավելագույն չափ, նախատեսվում է, որ փոխհատուցումը տրամադրվում է առավելագույնը երկու տարի ժամանակահատվածի համար և ամրագրվում են փոխհատուցման տրամադրման դադարեցման դեպքերը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած դեպքերում իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին իր դիմումի հիման վրա տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգի, առավելագույն չափի ու ժամկետի հետ կապված հարաբերությունները:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular