ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամերիկացի սեքսոլոգներ Ստեֆան Բեչելը և Լորենս Ռոյ Սթենսը տղամարդկանց սեքսուալությանը վերաբերող իրենց գրքում ներկայացրել են կատարված հետազոտությունների արդյունքները, որոնք իրականացվել են հարյուրավոր կանանց և տղամարդկանց շրջանում:

Ինչու՞ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին (18+)

«Կանայք ավելի քիչ են հակված սեքսուալություն դրսևորելու, եթե բացակայում են զգացմունքները: Նրանք ավելի շատ կարիք ունեն ռոմանտիկ «նախերգանքի» սեքսից առաջ, քան տղամարդիկ:- նշում է սեքսոլոգ Շիլի Զասմանը,- Կանայք պահանջ ունեն հպումների, նուրբ փաղաքշանքի, զրույցների, սիրո հավաստիացումների…»:

Հարցված տղամարդկանցից մեկը ուշագրավ միտք է հայտնել` «Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ բազմաթիվ կանայք չեն հասկանում մի բան` տղամարդիկ սիրով զբաղվելն օգտագործում են մտերմության հասնելու համար, իսկ մտերմությունը կանայք դիտում են որպես նախապայման սիրով զբաղվելու համար»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան մեծ քանակությամբ տղամարդիկ, որոնց կարծիքով սերը և սեքսը բացարձակապես տարբեր բաներ են, և որևէ կապ դրանց միջև գոյություն չունի: Դա են վկայում հարցված տղամարդկանց բազմաթիվ պատասխաններ, ինչպես, օրինակ, այս երիտասարդինը. «Շատ հնարավոր է, որ արական սեքսուալությանն առնչվող ամենաանհասկանալի փաստն այն տարբերակումն է, որով տղամարդն առանձնացնում է սեքսը զգացմունքից»:

Մեկ այլ տղամարդու խոստովանություն. «Ըստ երևույթին կանայք չեն հասկանում, որ սեքսը տղամարդու համար մարմնական գործողություն է, որը պետք է ունենա պարբերական բնույթ: Ռոմանտիկան (սերը) և սեքսը նույն բանը չեն: Հրաշալի է, եթե դրանք միաժամանակ են դրսևորվում, բայց, իմ պատկերացմամբ, այդ երկուսն անկախ են իրարից: Սերը շնորհ է, պարգև, իսկ սեքսուալ լիցքաթափումը` անհրաժեշտություն»:

«Իմ կարծիքով կանայք չեն կարողանում ընդունել, որ տղամարդկանց մեծ մասին առաջնորդում է հաճույքի ձգտումը:- նշում է մեկ այլ արական սեռի ներկայացուցիչ,- Մենք քաղցած գայլեր ենք, ովքեր բավարարություն են փնտրում իրենց գազանային ախորժակի համար… Բայց դա չի նշանակում, թե մենք անզգացմունք վայրենիներ ենք: Միայն այն, որ մենք տարբերություն ենք դնում ֆիզիկական ակտի և սրտահույզ ապրումների միջև, հիմք չի տալիս մեզ այդպիսիք համարելու»:

«Կանանց չի խանգարի հետևյալ «ստուգման մեթոդը»: Դուք կարող եք եզրակացնել, որ նա Ձեզ հետ զգացմունքային կապով է մերձեցել, եթե գրկել է, համբուրել, նուրբ խոսքեր շշնջացել անգամ ֆիզիկական ակտից բավական ժամանակ անց: Իսկ եթե արագ վեր է կացել` ասելով «Դու հրաշալի էիր, քաղցրիկս», ու սկսել հագնվել, նշանակում է դա ընդամենը հերթական սեքս էր»:

Կանանց համար նախնական փաղաքշանքները հաճախ ավելի կարևոր են, քան բուն մերձեցումը: Ինչու…
Տարածված հումորային հարցուպատասխանը դա բացատրում է այսպես.
- Ինչու են այդքան շատ կանայք կեղծում հեշտանքը:
- Որովհետև բազմաթիվ տղամարդիկ պարտավորությունից ելնելով են երկարացնում նախնական գվանքները:


Սա, իհարկե, տխուր կատակ է, բայց բավականին հստակ է սահմանում գլխավոր խնդիրը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 3/4-ը սեքսի վրա ծախսում է ընդամենը մի քանի րոպե` սկզբից մինչև վերջ: Սակայն բազմաթիվ կանանց անհրաժեշտ է 15 րոպեից ոչ պակաս ժամանակ հեշտանքի հասնելու համար: Իսկ այդ հանգամանքը հիասթափության, զայրույթի և սեռական անհամատեղելիության է հանգեցնում:

Ֆիզիոլոգիական այդ առանձնահատկությունը, որի մասին մոռանում է տղամարդկանց մեծամասնությունը, զգալիորեն ազդում է սեռական ներդաշնակ հարաբերությունների վրա: Ի տարբերություն տղամարդու, ով հեռուստացույց դիտելու գործողությունից վայրկյաններ անց կարող է «անջատվել» և անմիիջապես տրամադրվել սեքսի, կնոջ համար կարևոր են իրավիճակը, մթնոլորտը, տրամադրությունը…

Սեքսոլոգները խորհուրդ են տալիս զուգընկերներին փնտրել սիրախաղի այնպիսի տարբերակ, որը բավարարում է երկուսին հավասարապես:
Ըստ մասնագետների` արդյունավետ է, օրինակ, տեխնիկական այն միջոցը, երբ կինը ձեռքով ուղղորդում է տղամարդուն, թե մարմնի որ մասում և ինչպես հպվի իրեն: Երբ կինը պարզապես բարձրաձայնում է` ինչ անել, տղամարդն ընդունում է դա որպես դիտողություն կամ մտածում է, թե զուգընկերուհին համեմատում է իրեն նախկին ինչ-որ սիրեկանի հետ:

Բացի այդ` պետք է գիտակցել, որ փոխադարձ բավարարող սեռական շփման հասնելը անհնար է մեկ օրվա կամ գիշերվա ընթացքում: Պետք չէ նեղսրտել նրա համար, որ հարաբերությունների սկզբում զուգընկերուհին (զուգընկերը) որևէ բան այնպես չի անում, ինչպես կցանկանայիք: Մեկ անգամը քիչ է իրար լիարժեք «զգալու» համար: Կարևորը եսասիրությունից, խանգարող բարդույթներից ձերբազատվելն ու լիովին լիցքաթափվելու կարողությունն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular