ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի, համայնքի ղեկավարի, աշխատակազմի և ավագանու անդամների ուղերձը ԱԺ պատգամավորներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակունք համայնքը տասնամյակներ շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ըմբոստ ու անաչառ վարքագծով: Մեզ միշտ ասում են , թե մենք բարդ ժողովուրդ ենք: Այո՛, բարդ ենք, բայց բարդ ենք մեր պարզության ու ազնվության մեջ:

Աշխատանքի ընթացքում մենք առաջնորդվում ենք համայնքի ժքողովրդին ծառայելու սկզբունքով, լինելով միշտ լիբերալ և հանդուրժող՝ հարգելով համայնքի բնակիչների կարծիքը և շահերը:

Ինչպես Հայրենական պատերազմում, այնպես էլ Արցախյան գոյամարտի պայքարում, համայնքի հարյուրավոր քաջորդիներ իրենց անձնազոհ մասնակցությունն են ունեցել բոլոր մարտական գործողություններում՝ լինելով ամենաթեժ կետերում:

Այսօր էլ մեր շատ ու շատ համագյուղացիներ իրենց մարտական հերթապահությունն են անցկացնում Հայաստանի և Արցախի սահմաններում՝ պաշտպանելով հայրենիքի անվտանգությունը:

Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք ոչ միայն նյութապես ու ֆինանսապես, այնպես էլ ֆիզիկապես կանգնած ենք եղել մեր նորօրյա հերոս զավակների կողքին: Եվ այսօր այդ հերոսների կողմից բարձրացված համազգային զարթոնքի օրերին ևս մեր համայնքի բնակիչները , և հատկապես ՝ երիտասարդները, եղել են շարժման մեջ և ազատ արտահայտել իրենց կամքը ՝ միանալով իրենց բազմահազար քույր ու եղբայրներին:

Ակունք համայնքի ղեկավարությունը, ավագանին և համայնքի բնակիչները կոչ են անում ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, հատկապես հանրապետական պատգամավորներին և հատկապես Գեղարքունյաց աշխարհից ծնված մեր հայրենակից պատգամավորներին և հորդորում են՝ չկոտրել մեր որդիների պատերազմում թրծված կամքը և հավատը: Անսալ հարյուր հազարավոր մեր հայրենակիցների պահանջը և միաձայն, ոչ թե կեսով կամ մեկ երրորդով, այլ հարյուր տոկոսով ձայն տալ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին:

Դրանով դուք և ամբողջ հայ ժողովուրդը կերտած կլինենք մի նոր մայիսյան հաղթանակի օր:

Միշտ հիշենք դարերի իմաստությունը՝ մինչև չկայունացնենք մեր տան խաղաղությունը, մենք չենք կարող պահպանել մեր հազարավոր հայորդիների կյանքի և արյան գնով ձեռք բերված խաղաղությունը:

Այսուհետ մենք թո՛ղ ունենանք անկուսակցական համակարգ և պետություն: Թող դա կոչվի միաբանության և հանդուրժողականության հայրենիք, այնպիսի միաբանություն, որն ամեն օր կերտում են մեր զինվոր զավակները սահմանի վրա:

Հարգանքներով՝

Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյան և ​ ավագանու անդամներ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular