ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Աթանեսյան. «Առանց փոխհամաձայնության, Կառավարություն-ԱԺ առճակատման դեպքում լուծում չենք ունենալու»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ե՞րբ կարող է լուծարվել ԱԺ-ն

Գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարգավորումները բավականին սակավ են: Այդ կարծիքին է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում հետ զրույցում փորձեցինք հասկանալ ընտրություններ անցկացնելու իրավական հնարավորությունները:

«Պարոն Փաշինյանը հուշում էր՝ կառավարության ծրագիրը չի հաստատվում, որից հետո էլ ԱԺ-ն լուծարվում է: Բայց սա այդքան հեշտ չէ, որովհետև ծրագիրը չհաստատելուց հետո ԱԺ-ն նոր վարչապետ ընտրելու իրավունք ունի: Իսկ եթե ծրագիրը չի հաստատվում, վարչապետ չի ընտրվում, միայն դրանից հետո է իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարվում: Հետևաբար՝ պետք է կատարվի մեխանիկական գործողություն՝ պետք է չընտրվի նոր վարչապետ: Այսինքն՝ պետք է քաղաքական փոխհամաձայնություն լինի: Ինքնաբերաբար, կամ կառավարության պնդմամբ ԱԺ-ն չի կարող լուծարվել: ԱԺ-ն անգամ սեփական նախաձեռնությամբ չի կարող ինքնալուծարվել՝ պետք է տեղավորվի վերոնշյալ մեխանիզմի մեջ: Հետևաբար՝ քաղաքական խնդիր կա: Երբ Ն. Փաշինյանը հայտարարում է, որ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական փոխհամաձայնություն, խոսքը նշվածի մասին էր»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Տ. Աթանեսյանը:

Փաստաբանն այլ տարբերակներ ևս մեջբերեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դառնում, ներկայացնում է ծրագիր, ծրագիրը չի հաստատվում, նոր վարչապետ չի ընտրվում և ԱԺ-ն իրավունքի ուժով համարվում է լուծարված: Մյուս տարբերակն էլ այն է, որ վարչապետին անվստահություն են հայտնում, ստեղծվում է նոր կառավարություն, և այդ նոր կառավարության ծրագիրը չի հաստատվում: Այդ դեպքում ԱԺ-ն միանգամից է լուծարվում: Նշված տարբերակը, սակայն, այս պարագայում հնարավոր չեմ համարում, որովհետև եթե Ն. Փաշինյանը դառնա վարչապետ, իրեն մեկ տարի չեն կարող անվստահություն հայտնել: Իսկ մեկ տարվա մեջ բավականին բարդ իրավիճակներ կառաջանան՝ դու կունենաս քո հետ չաշխատող ԱԺ, ինչը կոնֆլիկտ է առաջացնելու, կա նաև բյուջեի չհաստատման խնդիր և այլն: Մեծ հաշվով՝ եթե բոլոր 4 խմբակցությունների կողմից միասնական գործելու քաղաքական փոխհամաձայնություն չլինի, այլ լինի Կառավարություն-ԱԺ առճակատում, ապա մենք լուծում չենք ունենալու:Եթե ընդունենք, որ ՀՀԿ-ն խիստ ընդդիմություն է լինելու և բլոկ է անելու բոլոր նախաձեռնությունները, ապա կառավարման ճգնաժամ է լինելու: Այս դեպքում, չգիտեմ, երևի արդեն Սահմանադրական դատարանի օգնությանը պետք է դիմել և մեկնաբանություն ստանալ, թե ինչ կարելի է անել: Այսինքն՝ իրավական դաշտում, մեր նոր Սահմանադրության առումով այդ առճակատումը մեկ տարի լուծում չի ունենա»:

Դիտարկմանը, փաստորեն, իրավական դաշտում լուծումներն, ըստ էության, բարդ են, փաստաբանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով հեղափոխությունը չի ավարտվելու: Բավականին երկար պայքար է: Եթե ի դեմս ՀՀԿ-ի ունեցանք ըմբոստացող, անզիջում կառույց, ապա բարդ է լինելու: 1993 թ. նման իրավիճակ կար Ռուսաստանում, երբ նախագահն իր լեգիտիմիությունը դրեց նժարի վրա, կոպիտ ասած, անցավ Սահմանադրության վրայով և լուծարեց ներկայացուցչական մարմինը: Սա խնդրահարույց եղավ ՌԴ-ի համար և ներկայացուցչական մարմնի հեղինակությունը մինչև օրս այնտեղ շատ ցածր է: Այստեղ խոսքն արդեն ոչ թե իրավական լուծումների, այլ հեղափոխական կամ ուժային լուծումների մասին է, որը չգիտենք, թե ինչի կբերի: Եղած սահմանադրական կարգավորումներով առանց փոխհամաձայնության և առանց կոնսենսուսի խնդիրներ չեն լուծվելու»:

Փաստաբանից խնդրեցինք զուգահեռ անցկացնել ներկա և նախորդ Սահմանադրությունների միջև: Մասնավորապես՝ իշխանափոխության համար ո՞րն էր ավելի լայն հնարավորություններ տալիս:

«Գործողը: Այսօրվա իրադարձությունները ևս ցույց են տալիս դա: Իհարկե, բարդ հարց է, մի քիչ իրավաբանական ոլորտից դուրս եմ գալիս, բայց նախորդ Սահմանադրությամբ և՛ 1995 թ. և՛ 2005 թ.-ին նախագահի դիրքը շատ հզոր էր: Իշխանափոխությունն ասոցացվում էր նախագահի փոփոխությամբ, ինչն ընտրություններով պետք է լիներ: Սա նշանակում էր հսկայական ռեսուրս, մշտական լարվածություն, ընտրակեղծիքներ, որոնց դեմ պայքարելն, ըստ իս, հնարավոր չէր: Հիմա, որպեսզի արդեն զուտ տեխնիկական մասով լինի իշխանափոխություն, բավարար է մեկ երկու քվեարկություն ԱԺ-ում: Ժողովրդի ճնշման տակ վարչապետը հրաժարական տվեց, իսկ նախորդի դեպքում, եթե նախագահը հրաժարական տար, հարց էր՝ ի՞նչ էր լինելու: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ունեցանք խայտառակ ընտրություններ: Հիմա, երբ ընտրակեղծարար մեքենան հօգուտ իշխանության չի աշխատում, մնացել են կոնկրետ անուն ազգանուններով մարդիկ, որոնց վրա կա ժողովրդական ճնշում, իշխանափոխությունը հնարավոր է դառնում: Այս դեպքում կարելի է ասել, որ նոր Սահմանադրությունն իր չար կատակն արեց այն ընդունողների նկատմամբ»,-եզրափակեց փաստաբանը:

Աննա Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular