ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլայ Բաղդասարյան. «Եթե մայիսի 8–ին կրկին վարչապետ չընտրվի, ապա երկիրը կմտնի ավելի խորը ճգնաժամի մեջ». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն հայտնի է, որ մայիսի 8–ին ԱԺ–ում տեղի կունենա վարչապետի թեկնածուի ընտրության երկրորդ փորձը: Ու չնայած դժվար է ասել, թե ՀՀԿ–ն այս անգամ ինչպես իրեն կդրսևորի, սակայն հետաքրքիր է, թե օրենքով երկրորդ անգամ ինչպես է իրականացվելու ընտրությունը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստ»–ին փոխանցեց, որ ըստ գործող Սահմանադրության, վարչապետի թեկնածուի երկրորդ անգամ առաջադրումը պետք է իրականացվի ոչ թե ԱԺ խմբակցությունների, այլ պատգամավորների 1/3–ի կողմից:

«Այս դեպքում նույնպես, առաջադրված թեկնածուն որպեսզի համարվի ընտրված, պետք է նրա օգտին քվեարկի 53 պատգամավոր: Ինձ հասած տեղեկությունների համաձայն, սակայն, ևս երկու պատգամավոր ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այսինքն, ՀՀԿ–ն սեփական թեկնածուին առաջադրելու դեպքում անգամ չի կարողանա ապահովել անցողիկ ձայների քանակը»,– ասաց Ն. Բաղդասարյանը:

Ըստ նրա, այս պահին պարալիզացված է նաև ողջ դատական համակարգի աշխատանքը:

«Դատական նիստեր տեղի չեն ունենում, և այս ամենը վկայում է, որ ըստ էության պարալիզացվել է պետության արդարադատություն իրականացնող համակարգը: Հետևաբար այս իրավիճակը չի կարող 1–2 օրից ավել շարունակվել»,– ասաց Ն. Բաղդասարյանը:

Հարցին, թե մինչև մայիսի 8–ը ՀՀԿ–ն ուրիշ ինչ այլ սցենարներով կարող է շարժվել, փաստաբանն ասաց, որ ՀՀԿ–ն միայն մի ելք ունի:

«Ըստ էության ՀՀԿ–ն այս պահին ընդամենը մի քանի օլիգարխներ են, որոնք ցանկանում են պահպանել իրենց դիրքերը: Պետք է նշել նաև, որ ՀՀԿ–ի կողմից թեկնածու չառաջադրելու պարագայում ՀՀԿ–ի թեկնածուն շարունակում է պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև նոր առաջադրված թեկնածուն չհաղթի: Այսինքն, տապալելով վարչապետի ընտրության գործընթացը, ՀՀԿ–ն փաստացի պահպանում է իր թեկնածուի պաշտոնավարման ժամկետը»,– ասաց Ն. Բաղդասարյանը:

Փաստաբանի տեղեկացմամբ` մայիսի 8–ին, եթե կրկնվի նույն սցենարը, և փաստացի կրկին տապալվի վարչապետի ընտրությունը, ապա ողջ երկիրը կմտնի ավելի խորը ճգնաժամի մեջ, որի ժամանակ անգամ խորհրդարանական ընտրություն կազմակերպել հնարավոր չի լինի:

«Այդ դեպքում արդեն ընտրություն չի կայանա, քանի որ պարալիզացված կլինեն բոլոր պետական համակարգերը»,– խոսքը եզրափակեց փաստաբանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular