ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի վարկանիշը պետք է կապիտալիզացնել ի շահ Հայաստանի». Երվանդ Բոզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Past.am-ի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը 

-Պարոն Բոզոյան, այսօրվա դրությամբ կարո՞ղ ենք ասել, որ հայ ժողովուրդը վերջապես հաղթել է, և մայիսի 8-ին տեղի կունենա այն, ինչին սպասում է նա, թե՞ ՀՀԿ-ի վերջին հայտարարությանը լիովին վստահել պետք չէ:

-Հանրության մեջ իշխող կուսակցության հանդեպ տոտալ անվստահություն կա: Հասկանում եմ այդ անհանգստությունները, բայց քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ մայիսի 8-ին Հայաստանը պետք է ունենա նոր վարչապետ, և ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն իր ասածի պես կվարվի և թույլ կտա, որ վարչապետ լինի:

Սակայն, քանի որ մենք հաշվի ենք առնում, որ գործ ունենք անկանխատեսելի քաղաքական ուժի հետ, չեմ բացառում, թեև դրա շանսերը շատ քիչ են, որ նրանք ինչ-որ ֆորսմաժորային քայլ անեն և փաստորեն նորից «վիժեցնեն» այս խնդրի լուծումը: Բայց դրա հավանականությունը ես մեծ չեմ համարում:

-Վերջին օրերին նաև այնպիսի հարցեր էին շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը չունի այն թիմը, որով կարող է կառավարություն կազմավորել: Արդյոք տեղի՞ն կասկածներ են դրանք:

-Հայաստանում այս հեղափոխությունը շատ անսպասելի եղավ: Ընդամենը մեկ ամիս առաջ ոչ ոք չէր սպասում, որ այդպիսի գործընթացներ կզարգանան: Քանի որ ոչ ոք չէր հավատում դրան և այս հեղափոխությունն անսպասելի եկավ, բնականաբար անսպասելի էր նաև Նիկոլ Փաշինյանի համար, և նա, ըստ էության, այդպիսի թիմ չուներ:

Այսօր նա ունի պայքարի թիմ, բայց ինչ թիմ պետք է ունենա՝ ոչ ոք չգիտի, որովհետև նա հանդես չեկավ լայն ներկայացուցչական քաղաքական թիմով, որը պետք է երկիր կառավարի: Բայց նա հանդես եկավ երիտասարդ և պայքարի մղող թիմով, որը կարողացավ քանդել այս համակարգը: Այդ իմաստով, իհարկե, շատ անորոշություններ կան, սակայն կարևոր մի բան կա՝ այս համակարգը միանշանակ ապամոնտաժվելու է, երկրորդ կարծիք անգամ չկա: Այս ապամոնտաժման հիմքի վրա կառաջանան նոր տարրեր: Թե ինչպիսին կլինեն, ով կլինի կամ ինչ դեր կկատարեն, ոչ ոք այս փուլում չգիտի ու չի կարող ասել:

-Այս շարժման ամենաոգևորող կողմն էլ դրա արդյունքում մեր երկրի ու ժողովրդի վարկանիշի կտրուկ բարձացումն էր: Այս օրերին շատուշատ այլ երկրների քաղաքացիներ բարի նախանձով էին հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

-Այսօր Հայաստանի վարկանիշը բարձրացել է ամբողջ աշխարհում: Հայ ժողովուրդն ընկալվում է որպես պայքարող, դեմոկրատիային ձգտող ու տոտալիտարիզմի և դիկտատուրայի դեմ պայքարող ժողովուրդ, ինչը միանշանակ բարձրացնում է և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի վարկանիշն ընդհանրապես: Ես կարծում եմ ոչ միայն Հայաստանի վարկանիշն է բարձրացել, այլև՝ այն հայերի, ովքեր ապրում են արտերկրում: Սա պետք է կապիտալիզացնել ի շահ Հայաստանի:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular