ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանի հարցազրույցն ամբողջությամբ կաթվածահար է արել «մութ ուժերի» ապատեղեկատվական քարոզչությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյան | Համաժողովրդական շարժումը գնալով ավելի մեծ թափ է հավաքում: Դրան նպաստում են և՛ անհնազանդություն ցուցաբերող քաղաքացիների թվի աճը և՛ քաղաքական ուժերի շարժմանը միանալու հանգամանքը: Բնականաբար այս համատեքստում շատ էր քննարկվում խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի ֆակտորը: Սակայն, դաշինքի առաջնորդնը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, մի կողմ դնելով ամեն ինչ, միացավ համաժողովրդական շարժմանն ու իր աջակցությունը հայտնեց փողոց դուրս եկած ժողովրդին և վարչապետի ժողովրդի թեկնածուին: Անկասկած այդ հանգամանքը չուրախացրեց մի շարք մութ ուժերի, որոնք այս օրերին, ջանասիրաբար փորձում են հանրությանը ժամանակ առ ժամանակ դեզինֆորմացիա ներկայացնել, այդկերպ հույս ունենալով, որ կհաջողվի պառակտել համաժողովրդական շարժումը: Այսօր նրանք նույնպես փորձել են հանդես գալ հերթական ապատեղեկատվությամբ, սակայն կրկին ձախողել են, քանի որ այսպիսի հզոր համաժողովրդկան շարժումը էժանագին դեզինֆորմացիայով այլևս հնարավոր չէ կոտրել կամ պառակտել։ 

Սակայն պետք է նշենք, որ այն բանից հետո, երբ երեկ Գագիկ Ծառուկյանը եկավ ԱԺ և լրագրողների հետ զրույցում տվեց բոլոր հարցերի պատասխանները, այդ մութ ուժերը ամբողջությամբ պառալիցված վիճակում են հայտնվել: Ծառուկյանը խոսելով ստեղծված իրավիճակից հայտարարեց նաև, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից իրեն առաջարկել են վարչապետ դառնալ, սակայն նա մերժել է ասելով, որ երբեք իրեն թույլ չի տա իր ժողովրդի հաղթանակը վերագրել իրեն: Այսնինքն մեծ հաշվով Ծառուկյանը ուներ բոլոր նախապայմանները, որպեսզի առաջադրեր իր թեկնածությունը, սակայն ինչպես միշտ ականջալուր եղավ իր ժողովրդի խոսքին և արեց այն քայլը, որը հատուկ էր իսկական հայրենասերին և հայտարարեց, որ պաշտպանելու է ժողովրդի վարչապետի թեկնածուին: Ծառուկյանը հավելեց նաև, որ դա է պատճառը, որ այսօր նա իր քաղաքական թիմի հետ միասին, պատրաստակամ է մինչև վերջ կանգնել շարժման կողքին և հասնել ժողովրդի համար ցանկալի հանգուցալուծման: Այսկերպ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը ի շնորհիվ քաղաքական փորձառության, կարողացավ դիալոգի ժամանակ տալ այն հարցերի պատասխանները, որոնք նախնական վիճակում կարող էին շահարկվել նույն մութ ուժերի կողմից և կարող էին օգտագործվել որպես հանրությանը ապակողմնորոշելու և շարժումը պառակտելու միջոց: ԲՀԿ առաջնորդի հարցազրույցը, ԱԺ-ում անձամբ ներկայությունը խոսուն վկան է այն փաստի, որ իշխանությունը գործնականում անցել է ժողովրդին, հարկավոր է միայն այն փաստացի ամրագրել սահմանադրական ճանապարհով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հենց նման ծանրակշիռ և ազդեցիկ քաղաքական ուժի հետ կոնսենսուսի դեպքում էր հնարավոր միայն հասնել վերջնական հաղթանակի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular