ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի վերջին` հայ-ադրբեջանական հակամարտության սրում` ընդհուպ մինչև պատերազմ. քաղաքագետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը փակուղում է: Ավելին` քաղաքագետ Հրանտ Մելիք –Շահնազարյանը սեպտեմբեր ամսվա վերջին չի բացառում հակամարտության սրում, ընդհուպ՝ պատերազմական գործողությունների վերսկսում:

Նման հոռետեսական սպասումների հիմքը, ըստ քաղաքագետի, այն է, որ թե’ ադրբեջանական, թե’ հայկական կողմերը գնալով խստացնում են իրենց մոտեցումները:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ասաց, որ օգոստոսի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական կողմին ներկայացվելու է հայկական կողմի առավել խստացված, պահանջատիրական դարձած դիրքորոշումը:

Իսկ Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջատիրությունը նոր չէ: Սա, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` մեծ արագությամբ բերում է նոր հակամարտության:

Անդրադառնալով Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հադիպմանը, Հրանտ Մելիք- Շահնազարյանն ասաց, որ թեև, հրապարակայնացված խնդիրները վերաբերում են կոմունիկացիոն ոլորտում համագործակցությանը, բայց Բաքվում ձևավորվող նոր ՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափը չի շրջանցում նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը` այստեղից բխող բոլոր հետևանքներով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular