ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի պահանջին. (Video)

ՎԻԴԵՈ

Այս շարժումը ցույց տվեց, որ Հայաստանում ծնվեց նոր սերունդ, իսկ ամենակարևորը դա է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով՝ ոչ կատարյալ անկախության, ոչ շատ ժողվրդավարության պայմաններում, բայց միևնույն է, ծնվեց մի սերունդ, որը փորձում է ապրել ինքնուրույն, 21-րդ դարին համապատասխան որոշումներ ընդունել, չսպասել, որ որևէ մեկն իրեն կդարձնի երջանիկ, ինքն է կառուցում իր երջանկությունը:


«Այն բազմաթիվ երիտասարդները, որոնք սկսեցին այդ շարժումը, նրանք թշվառ խավից չէին, մարդիկ են, ովքեր արդեն ինչ-որ բան հասկանում են, կարողանում են անել և բացարձակապես չեն ընդունում այս համակարգը: Եվ հենց դա է պատճառը, որ շարժումն ստացավ այսքան մեծ թափ և չսահմանափակվեց ինչ-որ անձի փոփոխությամբ:


Չնայած լոզունգներն սկզբում վերաբերվում էին Սերժ Սարգսյանին, բայց եթե ինքը շարժումն ուղղված չլիներ համակարգի դեմ, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականի պարագայում պարզապես կհանգչեր: Բայց մարդիկ, առավել ևս երիտասարդները, շատ լավ հասկացան, որ սա անձի դեմ կռիվ չէ, սա համակարգի դեմ է»,- ասաց նա:

Ըստ Բաբայանի՝ իրականում մեզ սպասվում է շատ երկար ճանապարհ, որովհետև համակարգ փոխելը բարդ ու երկար աշխատանք է պահանջում: Պետք է հասկանալ, որ համակարգը մեկ օրում ու վարչապետի փոփոխության միջոցով չի լուծվում… Իսկով է այդ մեկը…

 

Շարունակությունն՝ oratert.site

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular