ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են հուշում աստղերը ձեզ․ Աստղագուշակ 2018 թվականի ապրիլի30-ի համար

ՖՈՏՈ

Խոյ: Սխալ վարքագծի ու չմտածված քայլերի պատճառով՝ ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք: Մտերիմների բոլոր զգուշացումները և ուշքի գալու կոչերն ապարդյուն են: Դուք անդրդվելի եք, բայց և լավ գիտակցում եք, որ ձեր արարքները կարող են շատ տհաճ հետևանքներ ունենալ:

 

Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Դրանք լուրջ կոնֆլիկտի չեն վերաճի, սակայն երկար ժամանակ կպահանջվի, մինչ հարաբերությունները նորից ներդաշնակ կդառնան: Նոր ծանոթությունները խոստումնալից կթվան, սակայն դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Օրվա ընթացքում կենսունակությունը բարձր կլինի,սակայն երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հատկապես խոցելի է մարսողական համակարգը:

Ցուլ: Բարեհաջող օր է կոմերցիոն բնույթի նախագծերի շուրջ աշխատելու համար: Արագ եք կողմնորոշվում, լավ գիտեք ձեր անելիքը, զգում եք, թե որ գործերն են առավել եկամտաբեր: Մտերիմները միշտ չէ, որ կհամաձայնեն ձեզ հետ: Այնպես որ, աջակցությանը ու օգնության սպասելիքներ չունենաք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Ամեն դեպքում, ձեզ կհաջողվի պաշտպանել ձեր տեսակետը՝ առանց հարաբերությունները սրելու:

Ընտանիքում հնարավոր են վիճաբանություններ: Շատ հաճախ, դուք ինքներդ եք դրանք հրահրում: Անտեղի մեկնաբանություններն ու չմտածված քայլերը կարող են լուրջ կոնֆլիկտի հանգեցնել: Ցանկալի չէ ֆինանսական հարցերի քննարկումը, նման խնդիրների պարզաբանումը կարող է երկար ժամանակ խլել: Օրվա ընթացքում կենսական ներուժը ցածր է, իսկ երեկոյան էներգիայի հոսք կզգաք:

Երկվորյակ: Բարեհաջող օր է մեծամասշտաբ նախագծերի շուրջ աշխատելու, որոշ կարևոր ծրագրեր իրագործելու համար: Հիշեք, այսօր, առաջնորդի հատկանիշներ դրսևորելիս, անհրաժեշտ է ծայրահեղ զգուշավոր լինել, հակառակ դեպքում կոնֆլիկտները և իշխանության համար պայքարն անխուսափելի են: Հարմար օր է ֆինանսական հարցերը կարգավորելու, որոշ արժեթղթեր ձեռք բերելու, բանկային ավանդներ ներդնելու համար:

Անձնական հարաբերությունները հրաշալի կդասավորվեն: Անգամ եթե մտերիմները, զգացմունքների ազդեցության տակ, որոշ սադրիչ հայտարարություններ թույլ տան , ձեզ կհաջողվի զսպել վրդովմունքը և հարթել իրավիճակը: Հնարավոր են նոր ծանոթություններ: Ռոմանտիկ հարաբերության սկիզբ կդրվի, ինչը հետագայում լուրջ զարգացում կունենա:

 

Խեցգետին: Առանց երկար ծանրութեթև անելու՝ նոր գործեր սկսեք: Դա կօգնի ժամանակ խնայել և արագ հաջողության հասնել: Կստանաք ձեզ անհրաժեշտ օգնությունը, իսկ արդյունքը երկար սպասեցնել չի տա: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել, կարող են մասնակցել համաժողովների, սեմինարների և նմանատիպ այլ միջոցառումների: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:

Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ: Թեև ծախսերը սպասվածից ավելի շատ կլինեն, այնուամենայնիվ, ծրագրած գնումները չարժե հետաձգել:

Առյուծ: Բարեհաջող օր է: Այն, ինչ ծրագրել էիք կիրականանա: Եթե անգամ դժվարություններ ծագեն, ապա դրանք հաղթահարելի են: Այսօր ցանկացած համագործակցություն արդյունավետ է և հաճելի: Բացառված չեն աշխատանքային սիրավեպերը:

Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, նրա շնորհիվ է , որ անգամ բարդ իրավիճակներում, կարողանում եք, կայծակնային արագությամբ , ճիշտ որոշումներ կայացնել: Ստեղծագործական աշխատանքում հնարավոր են հաջողություններ: Այսօր լիարժեք կօգտագործեք ձեր ներուժը: Օրվա ամբողջ ընթացքում ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ ծանր ֆիզիկական աշխատանքից հետո հոգնածություն չեք զգա:

Կույս: Օրը լավ կդասավորվի: Դրական միտումների ազդեցությունը զգալի է: Այն ամենն, ինչը նախկինում պարզապես երազանք էր, այժմ լիովին իրագործելի է: Հիշե՛ք, որ հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է վճռականություն դրսևորել: Հրաշալի օր է ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Օրվա ընթացքում հոգնածություն չեք զգա:

Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ, և այդ ամենը ձեր վերաբերմունքի և քայլերի շնորհիվ: Անկեղծությունն ու անմիջականությունը ձեզ առավել գրավիչ կդարձնեն, ինչն էլ կմեծացնի նոր ծանոթությունների հավանականությունը: Ուղևորության պատրաստվող Կույսերին խորհուրդ է տրվում առավել ուշադիր լինել սեփական իրերի հանդեպ, քանզի դրանք որևէ տեղ թողնելու, կորցնելու վտանգը մեծ է:

 

Կշեռք: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Կարևոր գործեր սկսելու հարցում համարձակ եղեք: Նպատակահարմար օր է շփվելու համար այն մարդկանց հետ, ովքեր կարող են լուջ ազդեցություն ունենալ ձեր կարիերայի հետագա զարգացման վրա: Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը կմեծանա:Այս ընթացքում ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը և մեկուսանալ:

Սիրելիների հետ հարաբերությունները լարված են: Այսօր ձեր առջև խնդիր կդրվի խաղաղություն պահպանել, ինչպես սովորաբար անում եք, նաև կանխել այն բոլոր իրավիճակներ, որոնք կարող են լուրջ վեճերի առիթ դառնալ:

Կարիճ: Հնարավոր են որոշ դժվարություններ, հատկապես այն Կարիճների մոտ, ովքեր կփորձեն մոլորեցնել շրջապատի մարդկանց, օգտվել նրանց չտեղեկացված լինելու հանգամանքից: Խուսափեք փաստաթղթեր լրացնելուց, նաև պաշտոնատար անձանց հետ շփումներից:

Հրաշալի օր է ռոմանտիկժամադրությունների, ոչ պաշտոնական հանդիպումների համար: Այսօր ամենքի վրա լավ տպավորություն կթողնեք: Հնարավոր են հաճելի անակնկալներ հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից: Կենսական ներուժը բարձր է: Օրվա ամբողջ ընթացքում կլինեք առույգ և զվարթ:

Աղեղնավոր: Դրական միտումների ազդեցությունը բավական զգալի է: Այն առավելապես մեծ կլինի օրվա առաջին կեսին: Ձեր հմայքն անսպառ է , անգամ կարող եք օգտագործել այն գործնական կամ անձնական շահերի համար: Այսօր օգտակար խորհուրդներ կտաք և օգնության ձեռք կմեկնեք բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Թե՛ տանը և թե՛ աշխատավայրում վիճաբանությունների հավանականությունը կմեծանա: Թյուրիմացության պատճառով կարող եք վիճել սիրելիի հետ: Խանդը գլուխ կբարձրացնի, փոխադարձ վստահությունից հետք անգամ չի մնա: Իհարկե ներդաշնակ զույգերին նման վտանգ չի սպառնում, վերջիններս ի վիճակի են առանց կորուստների լուծել, իրենց առջև ծառացած, ցանկացած խնդիր :

Այծեղջյուր: Աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ, հատկապես, եթե ղեկավարի պաշտոն եք զբաղեցնում: Գործընկերների շրջանում հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Փորձեք հրաժարվել օգնության առաջարկներից և ինքնուրույն գործել: Եթե, այնուամենայնիվ, աջակցության կարիք զգաք, ապա դիմեք նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են, որ ձեր կողմից են և, առանց ավելորդ հարցերի, պատրաստ են կատարել ցանկացած խնդրանք:

Օրը բարեհաջող չէ բիզնեսում ներդրումներ կատարելու, կոմերցիոն բնույթի լուրջ նախագծերով զբաղվելու համար: Գործարարի ձեր հոտառությունն այսօր կհիասթափեցնի, փոխարենը՝ անձնական հարաբերություններում, ներքին ձայնը անվրեպ կլինի:

Ջրհոս: Առավել լարված և բարդ օր է սպասվում: Սակայն որոշ դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն: Այսօր վերջապես կհարթվի՝ ժամանակին ծագած, ձեր կարիերայի զարգացմանը խանգարող, գործնական կոնֆլիկտը: Կարող եք հաջող ներդրումներ անել, նաև որոշ գնումներ կատարել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տագնապներ, անհանգստություն: Ստացված ինֆորմացիան պարզապես կապշեցնի: Ավելի ուշ, վերլուծելով ամենը, գործողությունների նոր ծրագիր կմշակեք և, հերթական անգամ, կհամոզվեք , որ գործերը դեպի լավն են գնում:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Առավել լավ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Ձեր կողմից ջանքեր չեն պահանջվի, ստեղծված ներդաշնակ մթնոլորտը պահպանելու համար: Ֆինանսական հարցերն անսպասելիորեն կլուծվեն: Հնարավոր են եկամտաբեր առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը ցածր է, ինչը կարող է հանգեցնել ինքնազգացողության և տրամադրության վատացման: Մի սպասեք , թե որևէ մեկը կուրախացնի կամ կառույգացնի ձեզ, ինքներդ դա արեք: Նամանավադ, որ նման առիթներ, բազմիցս, կլինեն:

Շարունակությունը՝ այստեղ
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular