ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոկաուտ» վերջին ռաունդում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ապրում ենք այնպիսի օրերում, որ պատմականորեն արժեվորելու պարագայում կարելի էր կոչել նաև դարակազմիկ։ Մեր աչքի առաջ ու մեր մասնակցությամբ տեղի ունեցավ հայկական փառահեղ թավշյա հեղափոխություն։
Տարիներ ի վեր իշխանությունը զավթած հանրապետական կուսակցությունը արժանացել էր ժողովրդի ատելության և Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարողացավ համակարգել ժողովրդի ցասումը։ Բանը հասավ նրան, որ նախ իշխանությունը կորցրեց իր դիրքերը, երբ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը ժողովրդի պահանջով հեռացացավ իշխանությունից։ Ու երբ թվում էր՝ պայքարն արդեն հաջողության է հասել, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը որոշեց պղտոր ջրում իր ձուկը որսալ և հավաքելով փլուզվող ՀՀԿ-ի փշրանքները՝ պայքարել որպես նոր վարչապետի թեկնածու։ Ուժերի այսպիսի վերադասավորությունը ցույց տվեց, որ հանրապետականները իշխանության համի քաղացրությունը շատ են սիրել և կցանկանան ամեն կերպ մնալ իշխանության։ 
Այո՛, ժողովուրդը ոտքի էր էլել, այո՛, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը փողոցում հասել էր իր հաղթանակին, բայց ժողովրդի հաղթանակը գողանալու համար կազմ ու պատրաստ կանգնածներ շատ կային։ Իհարկե ժողովուրդն անմիջապես ձեռնամուխ եղավ նաև նրանց «մերժելու» գործընթացին և նրանց ևս սպասում էր նախորդի ուղին, բայց ՀՀԿ-ականները վերջ ի վերջո հասկանալով պահի լրջությունը կուսակցությունից դուրս սկսեցին փնտրել հասարակության մեջ ընդունված ու սիրված գործիչներ։ 
Զուգահեռ այս ամենին մարդկանց մեջ տարածվում էին թևավոր խոսքերի վերածված արտահայտություններ, թե «Նիկոլը հեռացրեց Սերժին, Ծառուկյանը կարող է հեռացնել ամբողջ ՀՀԿ-ին»։ Եվ ի պատիվ Ծառուկյանի՝ նա իր մեկ հայտարարությամբ վճռորոշ «նոկաուտային» հարվածը հասցրեց ողջ հհկականներին՝ հաստատելով, որ նա ոչ միայն որևէ երկխոսություն չի կարող ունենալ ժողովրդի կողմից մերժված իշխանության հետ, այլև պաշտպան կանգնեց նրա հաղթանակին։ Եվ, եթե հաղթանակը ժողովրդին է, որևէ մեկը չի կարող նրան փակուղու առաջ կանգնեցնել և գողանալ այդ հաղթանակը։ 
Այս զարգացումները ևս մեկ անգամ փաստեցին, որ կյանքը, լինի այն քաղաքական թե առօրյա, բումերանգ է, և այդ բումերանգը երեք տարի շարունակ պտտվեց այնպես, որ ժողովրդի համար այս վճռորոշ պահին Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կործանարար ապտակ իջեցնի ձախողված, անազնիվ և խոստումնազանց իշխանությունների երեսին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular