ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի դասախոսը խոստովանել է, թե ով ու ինչպես է դասխոսներին ստիպել ժամանակին դուրս թողել նրան համալսարանից

ՎԻԴԵՈ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախկին ուսանող Նարինե Վարդանյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլի վարկանիշը գցելու երեք ցեխաթեզ կա՝

1. Նիկոլը չունի դիպլոմ ))

1. առաջինը իմ սիրած թեմաներից ա, ասեմ ավելին՝ Նիկոլի մասին կարծիքս կտրուկ փոխվել ա էս պատմությունը իմանալուց հետո։
ԵՊՀ ժուռֆակը բացառիկ լավ դասախոսներ ունի, էդ դասախոսներից մեկը ընկեր Սայադյանն ա՝ Հետքի։ Էս պատմությունը ես առաջին անգամ լսել եմ իրենից, ընկեր Սայադյանը եղել ա Նիկոլի կուրսեցին։
Անանյանի դեկան եղած ժամանակ իրենք 4-րդ կուրսում են եղել։ Ասում էր՝ Նիկոլով ողջ ֆակուլտետը հպարտանում էր, որովհետև ժամանակի ամենաակտիվ, ճշմարտախոս երիտասարդ լրագրողն էր։ Աշխատում էր, բացակայում էր, բայց շատ լավ էր սովորում ու ամենաբարձր գնահատականներն էր ստանում։ Գրում էր՝ առանց աջ ու ձախ նայելու, դուխով կպնում էր բոլորին։ Եվ մի օր էլ)) գրում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տիրող բարդակի մասին(Նիկոլ, էս խառը պահերն անցնի, մի հատ էլ գրի, էլի) , և հանկարծ համալսարանում հիշում են գերազանցիկ ուսանողի բացակաները։ Կանչում են ու հեռացնում։ Ընկեր Սայադյանն ասում էր՝ կուրսով բողոքում, դասադուլ էին անում, չօգնեց։ 
Էս պատմությունը մեզ պատմել ա նաև Լենդրուշ Ալոյանը՝ Լուսահոգի ա, մեր կուրսի ձեռը մեռավ, մամուլի պատմություն էր տալիս։ Սիրում էր պատմել Հրաչօյից ու իր ուսանող եղած ժամանակներից։ Բայց առանձնակի հպարտությամբ մի օր պատմում էր, թե ինչպես էր էն ոչուփուչ Անանյանն իրեն իր լավագույն ուսանող Փաշինյանին անբավարար դնելու հրահանգ տվել, ու ինքը չէր կատարել հրամանը։ Մեզ էլ ասում էր՝ էդքան դուխ ունեք, Փաշինյանի նման լրագրող դարձեք, թե չէ էդ ինչ ա՝ ոչ կռիվ եք տալիս, ոչ էլ։ 
Նիկոլը սկզբունքայնորեն հետագայում չի վերցրել էդ թղթի կտորը, որից, ի դեպ, նույն ժուռֆակը էնքան անպետք տպել ա էս տարիներին... մի տեսակ կուրսեցիներիս ճնշող մեծամասնությանը հիշեցի՝ ֆբ-ում լատինատառ ու անգրագետ գրող, դիպլոմայինը սխալ տարեթվով առած:
Եվ ուրեմն՝ վատ տեղից եք կպել, ԿԿ, ախր սա բաց ինֆորմացիայի դար ա»

 

Մանրամասներն՝ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular