ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ազգը՝ խաբեության զոհ. Ահա թե ինչ փաստաթուղթ է ստորագրել Սերժ Սարգսյանն՝ ապրիլի 21-ին...Նոր Բացահայտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Newstime.am լրատվական կայքը գրում է.

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին որոշեց հեռանալ Հայաստանի վարչապետի պաշտոնից։

«Սերժ Սարգսյան, հեռացի՛ր», «Մերժի՛ր Սերժին» պաստառներով տասը օրից ավել ընդդիմադիր երթեր և հանրահավաքներ անցկացնող հայ հասարակությունը Սերժ Սարգսյանի այս որոշումը որակեց հաղթանակ՝ Հանրապետության Հրապարակից հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց հասարակական ուժեղ ճնշման հետևանքով։

Թվում էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի որոշումը կայացրեց ապրիլի 23-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո, բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանն իր պարտականությունները Կարեն Կարապետյանին ժառանգելու որոշումը կայացրել էր դեռ օրեր առաջ՝ ապրիլի 21-ին։

e-gov.am կայքի՝ վարչապետի որոշումներ բաժնի ուշադիր զննությունից պարզ է դառնում, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը դեռևս ապրիլի 21-ին ստորագրել է որոշում, ըստ որի, Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվել է վարչապետին փոխարինելու և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը։

Այսինքն, այս փաստաթղթից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանն իր լիազորությունները հանձնել է առաջին փոխվարչապետին՝ իր պարտականությունները կատարելու անհնարինության հիմքով։

Տեսեք փաստաթուղթը: Ստացվում է՝ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տվել, այլ անհնարին է եղել իր հետագա պաշտոնավարումը, իսկ Սահմանադրությունը սահմանում է անհնարինության մի շարք պատճառներ, որոնցից մեկն, օրինակ…

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular