ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն հետևություններից․ Դրանք նմանվում են սադրանքների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Երեկ տեղեկություն տարածվեց, որ այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս տեղեկությունը, որն ընդամենը իրազեկում էր ՀՀ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին Ծառուկյանի սպասվող հայտարարության մասին, արդեն հասցրել է դառնալ սոցցանցերում և լրատվադաշտում ամենաքննարկվող թեման։ Բնականաբար թեման զերծ չի մնացել տարբեր տեսակի շահարկումներից, հեռուն գնացող ենթադրություններից, անհիմն վերլուծություններից և այլն, և սա այն դեպքում, երբ հայտարարությունը դեռ չկա։
Երեկ այս թեմայով արտահայտվել են «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ, նշելով, որ Գագիկ Ծառուկյանը շատ լավ տիրապետում է ՀՀ-ում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, ապրիլյան ընտրութուններին առաջարկել է ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից դուրս գալու ելքեր և, բնականաբար, շատ լավ վարչապետի թեկնածու է։
Բնականաբար, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, լինելով քաղաքական թիմի անդամ, վարչապետի պաշտոնում պետք է տեսնեն Գագիկ Ծառուկյանին։ Սա ոչ միայն տրամաբանական է, այլ նաև քաղաքականապես հիմնավորված և արդարացված։ Թերևս անհնար է գտնել որևէ կուսակցություն, որի կուսակիցը կուսակցության ղեկավարին չտեսնի պետության բարձրագույն պաշտոններում։ Բացի պատգամավորները Գագիկ Ծառուկյանը մեծ աշխատանք է կատարել և ունի հետագիծ, ունի համակիրների հսկայական բանակ, ովքեր նույնպես նրան կարող են տեսնել այդ պաշտոնում, ինչը նույնպես բնական է, քանի որ վերջին համապետական ընտրություններում Ծառուկյանի գլխավորած քաղաքական դաշինքը հավաքել է մոտ 430 հազար քվե։
Սակայն, հաշվի առնելով թե՛ պատգամավորների հարցազրույցները, թե՛ համակիրների ցանկությունները, յուրաքանչյուրի համար միանգամայն պարզ է, որ դրանք ընդամենը անձնական կարծիքներ են, որոնք նախորդում են հայտարարությանը։ 
Հայտարարությունը չեղած՝ վարկածներ շրջանառել, վերլուծություններ գրել, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջադրվել որպես ՀՀ վարչապետի թեկնածու, ոչ միայն անհիմն է, այլ նաև քաղաքականապես ոչ կոռեկտ, քանի որ առայսօր չի եղել նման ակնարկ անգամ։ Մասնավոր կարծիքների հիման վրա նման հետևություններ անելը քաղաքական տգիտություն է, որն ավելի է լարում առանց այն էլ լարված հասարակական-քաղաքական իրավիճակը։ 
Այդ առթիվ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ անհիմն հետևություններ անելուց և տարածելուց, զինվել համբերությամբ և սպասել պաշտոնական հայտարարությանը, որը կտա բոլոր հարցերի պատասխանը։ Հակառակ պահվածքը արդեն նմանվում է բացահայտ սադրանքի և ավելի է վնասում ստեղծված իրավիճակին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular