ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԻՉ ԱՌԱՋ Արեգ Կյուրեղյանը նամակ է փոխանցել, որով տեղեկացնում է...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը նամակ է հանձնել իր պաշտպանին, որը Արեգի հայրը Արմենակ Կյուրեղյանը, Armtimes.com-ին է փոխանցել: Նամակը վերնագրված է «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

Նամակում մասնավորապես ասված է.

«Իմ փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջոցով նախ ուզում եմ ցավակցել ինքնահրկիզված, այնուհետև ստացված վերքերից մահացած Քաջիկ Գրիգորյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Խոսքս ուզում եմ ուղղել նաև այն բոլոր ցուցարարներին, ովքեր ձերբակալված են և այժմ մեզ հետ միասին գտնվում են բանտերում, այն բոլոր քաղաքացիներին, ովքեր խոշտանգվել են փողոցներում կամ ոստիկանական բաժանմունքներում, այն բոլոր քաղաքացիներին, ովքեր կրել են զրկանքներ կամ տուժել են ոստիկանների հետ բախումների ընթացքում:

Հայաստանի Հանրապետության ՀԱՐԳԵԼԻ քաղաքացիներ, մենք, անկասկած, ճիշտ ուղու վրա ենք: Ինչպես ասել է Մովսես Գորգիսյանը «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»: Ուրեմն, եկեք հաստատ մնանք մեր պայքարի մեջ:

Քրիստոնյա իմ եղբայրներ և քույրեր, ովքեր գտնվում են բանտում և զրկանքների մեջ, ձեզնից ոչ ոք չի մոռացվելու, իհարկե, դատախազությունը և «Հայլուրի» կողմից մտավորական հռչակված անձինք մեզ 100-ից, 1000-ից ավելի մեղադրանք կներկայացնեն, բայց դժվար թե գտնվի մի հոգի, ով կարողանա ժխտել, որ մենք պայքարում ենք հանուն «արդար Հայաստանի», որը նույնն է թե՝ հանուն արդարության: Մեզ մեր պայքարի մեջ քաջություն ու վստահություն հաղորդելու համար չկա ավելի մեծ պարգև, խոստում, քան խոստացել է մեզ հենց մեր Տերը և Աստվածը. «Երանի նրանց, որ հալածվում են հանուն արդարության, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթէոս 5.10):

Ուրեմն, մեր քրիստոնյա ոգու համար. մեր հաղթանակը անխուսափելի է, եթե նույնիսկ զոհվենք այդ ճանապարհին:

Արեգ Կյուրեղյան, Երևան, Նուբարաշեն ՔԿՀ, խուց 51:

2016թ. օգոստոսի 7»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular