ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին-Կարապետյան հեռախոսազրույցի մանրամասներ տարածողները մոռացել էին մեկ նախադասություն…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչի մասին խոսում են ֆեյսբուքյան բլոգում կարդում ենք․

Երկրում ներքաղաքական զարգացումներն այն աստիճան արագ են փոփոխության ենթարկվում, որ ամեն վայրկյան ստատիկ թվացող քաղաքական իրավիճակը կարող է կորցնել իր ակտուալությունը: Այս տեսակետից հարկ է նշել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից փաստորեն ամբողջ պրոսեցի մի չնչին մասն էր ընդամենը, իրականում զարգացումները շարունակվում են, իսկ գլխավոր նպատակը կարծես թե իշխանության ինքնանպատակ պահումն է, որն էլ ջանասիրաբար անում է այս կոնտեքստում ավելի վտանագավոր դիրքերից հանդես եկող և վարչապետի աթոռի համար եկածը : 

Չունենալով ոչ իրավական, ոչ էլ առավելևս ժողովրդական աջակցության հենք, վերջիններս ամեն քայլի դիմում են երկրում իրավիճակ փոխելու համար: 
Համացանցում արդեն իսկ նկատվում են կեղծ օգտատերերի «բանակներ», որոնք ապատեղեկատովության, սադրանքների միջոցով, փորձում են իրավիճակ փոխել ի օգուտ Կարեն Կարապետյանի: Ավելին, ջանասիրաբար տարածում են Կարեն Կարապետյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը. «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա»:
Վերջիններս այնքան էին ջանացել վերոնշյալ ինֆորմացիան ներկայացնել, որպես սեփական հաղթաթուղթ, որ թվում էր թե պակասում է ընդամենը մի նախադասություն, այն է՝ այսուհետ Վլադիմիր Պուտինն անձամբ է որոշելու է, թե ՀՀ որ ընտրատեղամասում որ թեկնածուն ինչքան ձայն պետք է ստանա:

Մինչդեռ վերջին օրերին փողոց դուրս եկած ժողովուրդը հստակ հասկացրեց, որ չի ցանկանում երկրի ղեկավարի դերում տեսնել, ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ առավելևս ՀՀԿ-ական մեկ այլ գործչի: 
Կարապետյանական ֆեյքերը սակայն չեն դադարում այս ամենը հրամցնել հասարակությանն այլ տողատակերով, չհասկանալով, որ այդկերպ արջի ծառայություն են մատուցում, առանց այդ էլ ոչ նախանձելի իրավիճակկում հայտնված Կարապետյանին:
Առավելևս, երբ նրա «հարազատ» կուսակցության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Կարապետյանին են լիազորում, որպես բանակցող, այդկերպ ամբողջ պատասխանատվությունը փաթաթելով նրա վզին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular