ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսինե Բադալյանի գրառումը կարճ ժամանակում պայթեցրել է համացանցը. Տեսե՛ք, թե ինչ հայտարարություն է արել նա

ՎԻԴԵՈ

Ես չեմ կարող գլուխ գովել , թե հենց առաջին օրվանից այս պայքարի մեջ եմ ( ֆբ֊ում ամսաթվերով կա , խաբել չի լինի … ինձ այս ամենն սկսեց հետաքրքրել ամսի 15֊ից, ամսի 18֊ից նոր քիչ֊քիչ միացա երթերին, որովհետև ես հանկարծ հավատացի Նիկոլին ու իրեն շրջապատող հրաշալի ու լուսավոր տղերքին Արմեն Գրիգորյան, Ռուբեն Ռուբինյան, Արարատ Միրզոյան , Դավիթ Սանասարյան և ուրիշներ:

 

Որովհետև ես տեսա, որ նրանք առաջինն են, որ գնում են սխրանքի , իրենց մաշում են , հոգնում են, բայց չեն հանձնվում:

 

Ես տեսա , որ կիլոմետրեր քայլելուց հետո Նիկոլը դեռ խոսում է, ժպտում , բոլորին սիրով պատասխանում ու չի հանձնվում: Ես լույս տեսա գաղջի մեջ …

 

Տեսա, որ տանից նստած կոչեր չեն անում, լոզունգներ չեն հորինում, որոնք իրականությանը հետո չեն համապատասխանելու ՝ինչպես միշտ, այլ գործում են խելացի ու համեստ ։

 

 

Այսօր գուցե այս ստեղծված քաղաքական քաոսը շատերին է խրտնեցնում, շփոթեցնում, գուցե՝ հիասթափեցնում , բայց ես չեմ սիրում ոչինչ կիսատ թողնել…եթե ես մեկին ընդունել եմ, ուրեմն հետը պիտի գնամ մինչև վերջ՝ նույնիսկ մինչև տապալում, պարտություն էլ լինի, կիսելու եմ և դրա համար էլ ես ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ…

 

 

Մենք բոլորս մի պահ տեսանք քաղաքակիրթ երկրում ապրելու բերկրանքը , ուրեմն դա հնարավոր է , դե ուրեմն եկե’ք մինչև վերջ պայքարենք դրա համար, չընկրկենք , չթուլանանք , կիսատ չթողնենք ու ՀԱՎԱՏԱՆՔ, չկասկածենք:

 

Փորձությունները նրա համար են, որ հաղթահարենք ու ավելի հզորանանք .. այսօրվա ՖԲ֊ն երեկվանը չի, երեկ Սեր էր, այսօր՝ պառակտում…. սադրանքների մի տրվեք, մի շեղվեք ձեր բռնած ուղուց, միշտ էլ բարին հաղթում է չարին… եկեք հաղթենք թավշյա սիրով ու համերաշխությամբ:

 Մանրամասներն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular