ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան ազատամարտը կներկայացվի Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ալբերտ Մկրտչյանի որդին՝ ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը սկսել է հայկական արտադրության իր առաջին ֆիլմի նկարահանումները: Նախկինում Մկրտչյանը ստեղծագործել է Ռուսաստանում: Նոր նախագծի նկարահանաման շրջանակներում«Արմենպրես»-ը զրուցել է ֆիլմի գլխավորդերասանուհիների մեկի՝ Անի Ղազարյանի հետ:
«Ֆիլմի սյուժեի մասին շատ բան պատմելչեմ կարող, բայց նշեմ, որ սա միպատմություն է, որի միջոցովներակայացվում են Ղարաբաղյանազատամարտը և դրան մասնակիցկերպարները: Կինոթատրոններումցուցադրվելու է երկու լիամետրաժ ֆիլմ,իսկ հեռուստատեսային տարբերակըբաղկացած կլինի 4 մասից»,- ասաց դերասանուհին: Առաջին ֆիլ մը պատմելու է 1990-ականների մասին, իսկ երկրորդը՝ մեր օրերի. Անին նկարահանվում է երկրորդ ֆիլմում: 25-ամյա դերասանուհին խաղալու է 40-ն անց կնոջ դեր, ով արդեն ունի 20 տարեկան որդի: Նրա խոսքով՝ կայացած կնոջ մարմնավորելու և տարիքային արգելքը հաղթահարելու համար հարկավոր է ունենալ որոշակի կենսափորձ և հասունություն, բայց իր աշխատանքի հետաքրքրությունը հենց նման մասնագիստական դժվարությունների մեջ է: Սցենարիստը ևս Մհեր Մկրտչյանն է, ինչն ավելի է հեշտացնում Անիի աշխատանքը. ըստ նրա՝ Մկրտչյանը շատ լավ է կարողանում բացատրել, թե ինչն ինչու է գրել: Նկարահանո ղ խումբը մեծ է և պրոֆեսիոնալ, բոլորը մեծ պատասխանատվությամբ և սիրով են մոտենում իրենց գործին, իսկ դա առավել պարտավորեցնող է:
«Իմ կերպարի ամուսնուն մարմնավորում է Շանթ Հովհաննիսյանը, որդուն՝ Վարուժան Մարգարյանը, իսկ կերպարիս երիտասարդ տարիները մարմնավորում է Անի Խաչիկյանը: Սկզբում մտածում էի, որ մենք բացարձակ նման չենք, բայց դիմահարդարների ջանքերով ստացանք մաքսիմալ նմանություն»,- նշեց դերասանուհին: Մինչ Խաչիկյանի նկարահանումների մեկնարկը դերասանուհիները մի քանի անգամ հանդիպել ու զրուցել են՝ փորձելով գտնել ընդհանուր գծեր: Անի Ղազարյանն այն համոզմունքն ունի, որ որևէ կերպար մարմնավորելիս, այն պարտադիր պետք է «դարձնել իրենը»: Սցենարիստը հորինուÕ ´ է կերպարը, ռեժիսորը տալիս առաջադրանք, դերասանն էլ իր կողմից որոշ բաներ է ավելացնում: Հետո հերոսն ուզած-չուզած հարազատ է դառնում:
Անին նաև պատմեց, թե ինչպես է ստացել գլխավոր դերը: Քաստինգի առաջին փուլի համար ռեժիսորը որոշ լուսանկարներ է արել Համազգային թատրոնում, ապա Նարինե Գրիգորյանի «Լյու-Բոֆ» ներկայացումը դիտելուց հետո և կանչել է Անիին քաստինգի երկրորդ փուլի համար: Մկրտչյանը խնդրել է Անիին բեմից կարդալ մի տեքստ. հանձնարարությունը կատարելուց հետո Մկրտչյանը բղավել է Անիի վրա՝ ասելով, որ նա շատ զզվելի դերասանուհի է: «Ես էլ անակնալի եկա՝ չհասկանալով, թե ինչն եմ թերի արել ու խնդրեցի ռեժիսորին բացատրել սխալս: Դրան ի պատասխան՝ նա ժպտաց ու շնորհավորեց ինձ՝ ասելով, որ ես հաստատված եմ գլխավոր դերի համար»,- պատմեց գլխավոր դերակատարուհին:
Ղազարյանն անհամբերությամբ սպասում է ապրիլի սկզբին, երբ սկսելու են իր նկարահանումները, իսկ ֆիլմի առաջին մասի թրեյլերը պատրաստ կլինի շուտով: Նա նշում է, որ ռեժիսորը դերասանների հետ աշխատելու յուրահատուկ ձև ունի: Նկարահանումների ընթացքում տիրում է շատ ջերմ մթնոլորտ, բոլորը շատ արագ ընկերացել են: «Ընդհանրապես, ֆիլմ նկարահանելը թիմային աշխատանք է: Ես, իհարկե, շատ ֆիլմերում չեմ նկարահանվել, բայց որպես ականատես՝ կատարած աշխատանքով ուղղակի հիացած եմ և շատ ուրախ, որ այս ֆիլմի մի մասն եմ»,- խոստովանեց դերասանուհին: Անին կարծում է, որ յուրաքանչյուր ռեժիսոր աշխատում է յուրովի և ունի իր մոտեցումն ու աշխատելաոճը դերասանների հետ:
Եթե Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմում Անին ամբողջությամբ ճաղատացավ, ապա նոր ֆիլմում կերապարանափոխությունն այդքան կտրուկ չի լինի: Փոխվելու է դերասանուհու մազերի և աչքերի գույները: Նոր նախագծում նկարահանվում են նաև Նարինե Գրիգորյանը, Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմեն Մարգարյանը, Գագիկ Մադոյանը, Դիանա Մալենկոն:
Անի Ղազարյանը 2008թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում:
Մհեր Մկրտչյանի նկարահանած ֆիլմերից են «Մեծ դուստրը, կամ հղիության թեստ», «Երեքը և Փաթիլը», «Պապ 005»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular