ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե երկիշխանության հարցը արագ չի լուծվում հօգուտ հեղափոխության, հաղթում է հակահեղափոխությունը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում իրադրությունը նման է բռնցքամարտի: Եթե բռնցքամարտիկը իրար հետևից խփում է մյուսի ուսին, գլխին, ապա մինչև նրան նոկդաունի ենթարկելը չպետք է դադարեցնի այդ հարվածները: Եթե տեսնի, որ դիմացինը մի քանի հարվածներից շշմել է ու թույլ տա նրան մի քանի վայրկյան կամ մի քիչ ավելի հանգստանալ, ապա դիմացինը կկարողանա այնպիսի ուժ հավաքել, որ հակահարվածներով կամ նույնիսկ մեկ ուժեղ հարվածով կարող է իրեն նոկդաունի ենթարկել: Եթե սկսել ես հարվածել, պետք է շարունակես մինչև նոկդաուն: Սա, իհարկե, կատարվում է, բայց ոչ անհրաժեշտ արագությամբ:

Պատմաբան Գևորգ Յազճյանը «Փաստ»–ի հետ զրույցում ներկայիս իրավիճակը այսպես նկարագրեց: Ըստ նրա՝ մի գաղափարի շուրջ համախմբված ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ անհրաժեշտ արագությամբ պետք է հարվածի ներկա իշխանությանը:

Անդրադառնալով ՀՀԿ–ի և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մարտավարությանը, պատմաբանը նկատեց. «Պետք է մեջբերեմ Լենինին: Նա հեղափոխության տեսության և գործնական հեղափոխության մասնագետ էր: Նա մի թևավոր խոսք ունի, որը բոլշևիկյան հեղաշրջման մասին է ասել՝ «Երեկ սխալ կլիներ, վաղը ուշ կլինի»: Ոչ միայն Կ. Կարապետյանը, այլև ՀՀԿ կոչված ամբողջ համակարգը ձգում է ժամանակը, որ հակահեղափոխություն իրականացնի: Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը մի ճակատագրական սխալ է գործում: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ մայիսի 1–ին է քննարկվելու վարչապետի քվեարկության հարցը: Բայց եթե սրանց ժամանակ տրվի, հակահեղափոխություն են կազմակերպելու: Այդ պարագայում ՀՀ–ում ֆաշիզմ կհաստատվի, որի հետ համեմատած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները խաղ ու պար կդիտվեն: Հետևաբար՝ իշխանությունը շատ արագ պետք է վերցնել: Նիկոլն ու իր շրջապատը պետք է հասկանան սա: Նրանք պետք է անպայման ճնշեն, ինչպես ժողովուրդը ճնշեց 1988–ին: Մենք այսօր մոռացել ենք 1988–ի դասերը: 1988 թ. պատգամավորների վրա ճնշում եղավ, նրանց ստիպեցին կայացնել Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան և ընդունել ժողովրդի պահանջած որոշումները: Հիմա էլ նույնը պետք է սկսել: Չասեմ բոլորը, բայց ՀՀԿ–ի գոնե կեսը «առնետներ» են: Եթե, իհարկե, նույն ՀՀԿ–ի կողմից այդ «առնետներն» այսօր տնային կալանքի տակ չեն: ՀՀԿ–ն, որը ժողով է գումարել Ս. Սարգսյանի ներկայությամբ, ասել է, որ պետք է միասնական թիմ լինի. իրենք իրենց վրա վստահություն չունեն, իրենք գիտեն, որ իրենց մեջ առնետներ կան: Մեր ժողովուրդը նրանց մեծ մասի տները գիտի և կարող է ստիպել գալ ու արտահերթ նիստ կայացնել»:

Պատմաբանի խոսքով՝ իշխանափոխությունն այդպես է լինելու, իսկ հիմա երկիշխանություն կա, որը չի կարող գոյատևել և շատ վտանգավոր է հեղափոխությունների համար. «Եթե երկիշխանության հարցը արագ չի լուծվում հօգուտ հեղափոխության, հաղթում է հակահեղափոխությունը: Իսկ որպեսզի իշխանությունը ճզմի այն, հաստատում է սարսափելի ֆաշիստական դիկտատուրա, հոսում է արյուն: Օրինակները շատ են՝ Չիլի, Բրազիլիա, Արգենտինա և այլն: Հիմա իշխանությունը կազմակերպվում է: Նրանք հենց այնպես չեն հանձնելու իշխանությունը՝ իրենք արյուն կթափեն: Բացառված չէ, որ այդ արյունը կթափեն վարձկաններ բերելով: Իրենք դրա համար բավականաչափ գումար ունեն: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը շատ արագ պետք է լուծի երկիշխանության հարցը, այլապես՝ թե՛ իր, թե՛ նաև այս հազարավոր մարդկանց գլուխը կտա: Շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում: Հանգուցալուծումը Նիկոլի կողմից շատ արագ պետք է լինի. իշխանությունը վերցնել օրինական ճանապարհով, որի հնարավորությունը կա: Վերջնագիր պետք է դրվի՝ այսօր երեկոյան կամ գիշերը Ազգային ժողովը պետք է արտահերթ նիստ գումարի»:

Ինչ վերաբերում է ավելի քան 12 օրերի պայքարին, Գ. Յազճյանը նախ ընդգծեց, որ այս օրերի ամենակարևոր ազդակը ժողովրդի միասնությունն էր, երկրորդը՝ բարոյական արժեքների վերարժևորումը և զարթոնքը:

«Իմ համոզմամբ՝ նշվածները ցանկացած առաջընթացի հիմքն են: Սա մեր ազգի հոգևոր, բարոյական վերածնունդն է, և որևէ իշխանություն չի կարող ոչնչացնել այն: Այս երիտասարդությունը թույլ չի տա, որ իր այս հոգևոր, բարոյական ու քաղաքացիական գիտակցության զարթոնքը որևէ իշխանություն չարաշահի, շահարկի կամ հետագայում փորձի այլանդակել այն»,– ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ պատմությունը հետագայում է գնահատելու 2018 թվականի հեղափոխությունը. «Կախված է նաև նրանից, թե հետագայում ինչպես կպահեն իրենց այսօրվա հեղափոխություն իրականացնողները: Ի դեպ՝ դա ավելի դժվար է, քան հեղափոխություն իրականացնելը: Այսինքն՝ բռնակալ թշնամուն շատ ավելի հեշտ է հաղթել, քան սեփական «ես»–ի թշնամուն, որի անունը իշխանական գայթակղություն է: Հետհեղափոխական շրջանի գործողությունները պատմագիտության մեջ իրենց հետքը կթողնեն նաև հեղափոխության արժևորման մեջ: Նախկինում հեղափոխության առաջնորդներն իրենց չափազանց վատ պահեցին: Եթե մեր նպատակը նորմալ, մարդավայել կեցություն ապահովող պետություն կերտելն է, այսօրվա առաջնորդները, և առհասարակ, մենք բոլորս պետք է պայքարենք մեր ներսում գտնվող գայթակղության դեմ»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular