ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնի անսպասելի հարվածը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չնայած հիմնականում ընդունված է այն տեսակետը, որ Հայաստանում ընթացող գործընթացները զերծ են արտաքին ազդեցության տարրերից, սակայն անվիճելի է, որ ցանկացած գործընթաց հնարավոր է համարել զուտ սեպարատ բնույթ կրող բացառապես այն պարագայում, երբ դրանում չեն շոշափվում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերը:

Այն պնդումը,թե հայաստանյան գործընթացներում լուրջ հետաքրքրվածություն չեն ցուցաբերում գերտերությունները՝ թողնելով պրոցեսն ինչ-որ իմաստով ինքնահոսի վիճակում, չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ քննարկելու Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Միլսը շատերի համար բոլորովին անսպասելի կերպով մի ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, որն, ըստ էության, ուղղված է ոչ այնքան ՀՀ իշխանություններին, որքան առաջին հերթին ընդդիմությանը:

«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը այն չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,-Կարապետյանի հետ ունեցած հանդիպմանը հայտարարել է դեսպան Միլսն ու սրանով, ըստ էության, դեղին քարտ ցույց տվել Նիկոլ Փաշինյանին, ով, ի դեպ, համարվում է Հայաստանյան քաղաքական դաշտի արևմտամետ ուժերի գլխավոր ներկայացուցիչներից մեկը:

Ի՞նչ է նշանակում Միլսի ասածը:

Միլսն, ըստ էության, հեռակա կարգով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած այն համոզմանն, ըստ որի՝ վարչապետին ընտրելու է փողոցը, այլ ոչ թե խորհրդարանը:

Ավելին՝ Միլիս խոսքերում կա ուղղակի ակնարկ Փաշինյանին՝ դադարձցնելու փողոցային ակցիաներն ու վերադառնալու խորհրդարան՝ Սահմանադրությամբ սահմանված այն վայրը, ուր պետք է կայանա վարչապետի ընտրությունը, հակառակ պարագայում առայժմ միայն տեսական բնույթ կրող իշխանությունների ուժային մեթոդները ,որոնց սպառնալիքն իրականում կախված է օդում, կարող են նունիսկ օրինական համարվել:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ի դեմս Ամերիկայի Փաշինյանը զրկվում է իր կարևորագույն աջակցից՝ աշխարհում ժողովրդավարության հիմնական ջատագովի աջակցությունից:

ԱՄՆ փաստացի չի ողջունում ժողովրդին փողոցներում մինչև վերջ անորոշության մեջ պահելու Փաշինյանի պլանն ու համարում է, որ այդ իրավիճակը կարող է հղի լինել բոլորովին անկանխատեսելի հետևանքներով՝ միաժամանակ կարևորելով քաղաքական ուժերի միջև երկխությունը:

Ինչ խոսք՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամն ու ժողովրդական հուզումները պայմանավորված են բացառապես երկրի ներքին իրավիճակով, սակայն անքննարկելի է այն, որ այս ամենի ելքը պայմանավորված է լինելու ոչ միայն ընդդիմության կամ իշխանության գործողություններով, այլև առաջին հերթին գերտերությունների որդեգրած դիրքրոշմամբ:Ո՛չ ԱՄՆ-ին ու ո՛չ էլ Ռուսաստանին ձեռնտու չի կարող լինել Անդրկովկասում անկայուն Հայաստանի առկայությունը, ու Միլսը Փաշինյանին հենց դրա մասին է ակնարկում՝ համոզմունք հայտնելով՝ ուլտիմատումներ ներկայացնելու ժամանակներն անցյալում են ու պետք է օրինական քաղաքական պրոցես սկսել նախևառաջ Հայաստանի խորհրդարանում:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular