ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ներկա իրավիճակը բավականին ռիսկային է գնահատում, քանի որ Սերժ Սարգսյանը դուրս գալով, իշխանությունը դե յուրե թողեց Կարեն Կարապետյանին, որը դե ֆակտո չի կարող հանգեցնել փոփոխությունների:

«Սերժ Սարգսյանը գնաց, բայց իշխանությունը թողեց աճպարար Կարեն Կարապետյանին, որպեսզի շարունակի դիմադրել ժողովրդական այս շարժմանը: Հիմա ժողովուրդն իր վճռական խոսքը կասի և հուսամ, որ վարչախումբը չի գնա ուժի կիրառման և բռնությունների ճանապարհով, և հակահեղափոխական այս ճակատը՝ հանցավոր բանդան կանգ կառնի»,– ասաց Պ. Մակեյանը:

Նա համաձայն է, որ ներկա քրեաօլիգարխիկ համակարգի հենքի վրա կառուցված իշխանությունները այդքան հեշտ չեն հրաժարվի կերակրատաշտից, սակայն կարծում է, որ երկրի փրկությունը միայն ու միայն նրանցից ազատվելու մեջ է:

«Նրանք կորցնելու շատ բան ունեն, բայց պետք է հասկանան, որ իրենց կորցրածը հնարավոր չէ համեմատել հայրենիքի հետ: Չնայած նրանց համար հայրենիքը ոչ միայն նրանց կերամանից օգտվելու ու փող աշխատելու հնարավորություն է, բայց այսօր շատերը հասկանում են, որ նման պնդաճակատությունը շարունակելով, մենք երկիր կկորցնենք»,– ասաց Պ. Մակեյանը:

Քաղաքական գործչի կարծիքով որևէ այլընտրանք այս պահին չկա, և իշխանությունները պարտավոր են ժողովրդի կամքը կատարել, ժողովրդի թեկնածուի հաղթանակն ընդունել, և այստեղ որևէ սահմանադրական քայլ կամ իրավական նոնսենս չկա:

«Նիկոլը շատ պարզ ասաց, որ վենդետա չի լինի, հետապնդումներ չեն լինի: Եվ ՀՀԿ–ականները պետք է հասկանան, որ ժողովուրդն այլևս չի հանդուրժի իրենց, իսկ ժողովրդին որևէ ձևով կանգնեցնել հնարավոր չէ: Այսօր ողջ հանրապետությունում դպրոցները փակ են, ճանապարհները փակ են, գործադուլ ու դասադուլ է, և դա է իրադրությունը»,– ասաց Պ. Մակեյանը:

Նրա կարծիքով երկրի նորմալ զարգացման համար պարզապես օդ ու ջրի նման անհրաժեշտ է ՀՀԿ–ի պարտության դե յուրե ամրագրումը, որից հետո միայն հնարավոր կլինի նորմալ երկիր կառուցել:

«Իշխանական համակարգը սատանայական մի շրջանի է վերածվել: Սերժն այսօր հանրապետականի սև շենքում նստած արդեն «գենսեկություն» է անում: Բայց ես չեմ կարծում, որ ՀՀԿ–ականները գնան իրադարձությունները սրելու ճանապարհով և իրենց սահմանն անցնեն, քանի որ այդ դեպքում արդեն նրանց ֆիզիկական գոյությունը կդրվի հարցականի տակ: Աշխարհով սփռված են հայերը և ուր էլ փախչեն, նրանց կգտնեն: Իսկ հիմա նրանք ու իրենց սերունդներն ունեն ապրելու, ստեղծագործելու հնարավորություն, բայց եթե իրենց չափն անցնեն ու անթույլատրելի քայլերի դիմեն, ապա ամեն ինչ կկորցնեն»,– ասաց Պ. Մակեյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի ակնարկած մարտի 1–ի մասին, նա նշեց, որ 2008 թվականին մարտի 1 եղավ միայն Երևանում, բայց այսօր համատարած ոտքի է կանգնել ողջ հանրապետությունը:

«Այս պայմաններում ո՞ւմ կոտորեն, ո՞րտեղ կոտորեն: Գյումրիում կոտորեն, Վանաձորում կոտորեն, Արթիկում կոտորեն, Սպիտակում կոտորեն: Այսինքն, ալիքն այնքան մեծ է, որ կարելի է ասել, թե արդեն հասել և անցել է 1988 թվականի ժամանակները: Եվ եթե անգամ ինչ–որ էպիզոդ կարողանա կանգնեցնել այս ընթացքը, դա կլինի խիստ ժամանակավոր: Եվ այնպես, ինչպես սելավը սրբելով տանում է ամեն ինչ, այնպես էլ նրանց կտանի: Սա պետք է ՀՀԿ–ականները հասկանան և կանգ առնեն: Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա, իսկ եթե շարունակի «գենսեկություն» անել, ապա ամեն ինչ կխառնի և դա կլինի նրա վերջը»,– ասաց Պ. Մակեյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular