ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Սարգսյան. «Խորհրդարանն անպայման պետք է ընտրություն կատարի` հաշվի առնելով ժողովրդի կարծիքը». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը առաջիններից էր, որ հայտարարեց, որ միանում է Նիկոլ Փաշինյանի շարժմանը: Եվ հիմա, երբ արդեն հասել է «Քայլ արա» նախաձեռնության հաջորդ երեք քայլերի կատարման ժամանակը, կարևոր է հասկանալ, թե շարժմանը միացած կուսակցություններից ով ինչպես է պատկերացնում թավշյա հեղափոխության ամբողջական, լիարժեք ու անցնցում անցումը: Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը «Փաստ»–ին փոխանցեց, թե իրենք կողմ են, որ հարցը լուծվի Սահմանադրության շրջանակներում:

«Խորհրդարանն անպայման պետք է ընտրություն կատարի՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը և ժողովրդի որոշումը: Բայց այս ամենով հանդերձ կան առանձնահատկություններ, որոնց մասին պետք է պայմանավորվել: Խոսքը պետության կայունության և անվտանգության մասին է: Եվ այդ բոլոր նշված հարցերը չափազանց կարևոր են, և ես հենց այս հարցերի շուրջ եմ տեսնում բանակցությունների իրականացումը և պայմանավորվածությունների ձեռք բերումը: Սա է ամենակարևոր հարցը, ոչ թե այն, թե ով կլինի, կամ ով չի լինի վարչապետը: Արդեն իսկ պարզ է, որ հետդարձի ճանապարհ չկա, բայց մենք կողմնակից ենք, որ պետք է համակարգն ամբողջությամբ կազմաքանդվի: Եվ որպեսզի դա կայանա, անհրաժեշտ է համապատասխան քայլեր իրականացնել: Եվ քաղաքական այն ուժերը, որոնք կողմնակից են այս գաղափարներին, պետք է ձևավորեն քաղաքական խորհուրդ և հարցերն այնտեղ կարգավորեն»,– ասաց Ա. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է առաջին դեմ լինելուն, ապա նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի լիդերությունը որևէ քաղաքական ուժ չի ցանկանա և չի էլ կարող յուրացնել, բայց քաղաքական փորձառություն ունեցողները պետք է համախմբվեն և երկիրն առաջ տանելու շուրջ բանակցություններ իրականացնեն:

Խոսելով Կարեն Կարապետյանի այն հայտարարության մասին, թե բանակցությունները միակողմանի չեն լինում, Դեմկուսի առաջնորդն ընդգծեց, որ ամեն ինչից ակնհայտ երևում է, որ իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք այս 10 օրվա ընթացքում, ցույց է տալիս, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ուզում է այս համակարգից ազատվել: Եվ քանի որ այդպես է, ուրեմն իշխանությունը պետք է հասկանա, որ իր կարողություններն այլևս այն չեն և ժամանակն է խաղի կանոնները ճշտելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանը աշխարհին ցույց տվեց, թե ինչ հնարավորություններ ունի և ժամանակն է ցույց տալու, որ մնացած գործընթացը նույնպես կարող ենք նույն որակով իրականացնել:

Ի դեպ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սկսել է քաղաքական բանակցություններ վարել կուսակցությունների հետ: Եվ այսօր հանդիպելով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ` նա նշել է, որ ամենակարևորն իր համար Սահմանադրության շրջանակներում քայլեր ձեռնարկելն է:

«ՀՀ նախագահը կարծում է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում միակ հնարավորությունը Սահմանադրության շրջանակներում համազոր քայլեր իրականացնելն է: Եվ պետք է ամեն ինչ անել, այդ սահմաններից չշեղվելու համար: Եթե ես լինեի հանրապետականների փոխարեն, ապա ճիշտ կգնահատեի իրավիճակը և կառաջարկեի համապատասխան սահմանադրական լուծումներ»,– ասաց Ա. Սարգսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular