ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պոպուլիզմ և ինստիտուցիոնալիզմ». Փաշինյանի նոր ստեղծագործությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին,ինչ խոսք, Փաշինյանն ակտիվ մասնակցություն է ունեցել: Նա նախ Խորենացիում փորձեց իր թիմով ստանձնել լիդերությունը, ապա հանդես եկավ արտահերթ ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ և այլն:


Իհարեկ ողջունելի է պատգամավորի նման ակտիվությունը, սակայն եկեք ֆիքսենք մի բան, որ նրա մոտ փաստացի չստացվեց հաջողությամբ ավարտին հասցնել այս ընթացքում ձեռնարկած ոչ մի նախաձեռնություն: Սա ուներ իր պատճառները, որոնցից մեկը ՔՊ-ն որպես «միակ ընդդիմություն» ներկայացնելն էր:

Կարծում եմ վաղուց անցել են ժամանակները, երբ պետք է առաջնորդվել «ով մեր հետ չի` քխա» նշանաբանով: Իհարկե Փաշինյանին հասկանալ կարելի է. նրա մոտ այդ սովորությունը երևի ժառանգություն է մնացել ՀԱԿ-ից:
Վստահ եմ` հենց այդ սովորության ազդեցության տակ էլ Նիկոլ Փաշինյանը քննադատել է Էդմոն Մարուքյանին` նշելով, որ ինքը չի համագործակցում վերջինս հետ, քանի որ նա բյուջեին կողմ է քվերակել:

Չանդրադառնալով այն փաստին, որ մեկ ձայնը ոչինչ չէր փոխի այդ պարագայում` կուզենայի մեջբերել հենց Էդմոն Մարուքյանի խոսքից մի հատված այս թեմայի վերաբերյալ, որտեղ նա նշել է. «Ինչու էր Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ, երբ ես կողմ էի քվեարկել բյուջեի նախագծին, ինձ հրավիրում միասին ՔՊ-ն ստեղծելուն։

Իրականում չեմ կարծում, թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար պետք է տրվել խոր պոպուլիզմին և տեղի-անտեղի կպնել անբասիր քաղաքական ուժերին։ Ես խորհուրդ չէի տա Լուսավոր Հայաստանի հաշվին դիվիդենտներ քաղել, դա շատ ծանր և անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»: 

Իհարե հասկանալի է, որ ընտրություններին մնացել է ընդամենը 8 ամիս և պետք է ամեն կերպ ձայներ պոկել, բայց կարծում եմ «ինստիտուցիոնալ» ընդդիմության ջատագովները հենց սկզբից սխալ ուղի են ընտրել, որը ոչինչ չի տալու իրենց, բացի պրոբլեմներից:

Նյութի աղբյուր

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular