ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ իշխանություններն արդեն հետքայլ կատարել են, որի ապացույցն այն էր, որ իշխանությունները համաձայնեցին երկխոսել:

«Անկախ ամեն ինչից, ես կարծում եմ, որ երկխոսությունը պետք է շարունակվի: Իշխանությունները պետք է ազատ արձակեն կալանավորված անձանց և նստեն բանակցային սեղանի շուրջ: Մի բան է, երբ առաջին պահին երկու կողմերն էլ իրենց ամբիցիաներն են փորձում առաջ տանել, մեկ այլ բան, երբ վիճակը գնալով թեժանում է: Եվ բնական է, որ սկզբում մի կողմը կարող էր ասել, որ եկել է ընդամենը մի հարցի շուրջ բանակցելու: Մյուս կողմից էլ երկար տարիներ իշխանությունում եղած և այն ղեկավարած մարդուն ասել մեկ վայրկյանում հրաժարական տուր, դա էլ չի լինի: Եվ դա, ի սկզբանե, պարզ էր, բայց որ բանակցությունները պետք է շարունակվեն՝ միանշանակ է, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ թե՛ ներքաղաքական, թե՛ հասարակական տրամադրությունների մեջ զանգվածային փոփոխություն կա: Եվ դրա հետ հաշվի չնստել, նշանակում է կտրված լինել իրականությունից»,– ասաց Կ. Քոչարյանը:

Նա նշեց, որ համաձայն է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն դիտարկմանը, որ ժամանակ առ ժամանակ նույն մարդիկ հերոսից վեր են ածվում հակահերոսի և հակառակը:

«Նույն Նիկոլին ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ասաց, որ նա ծախված է իշխանություններին, հասարակության մի ստվար զանգված համարում էր, որ նա իշխանությունների հետ է համագործակցում: Բայց հիմա, ինչպես տեսնում եք, պատկերը բոլորովին այլ է»,– ասաց Կ. Քոչարյանը:

Դիտարկմանը, որ այս պահին հերոսը Նիկոլ Փաշինյանն է, իսկ հակահերոսը Սերժ Սարգսյանը, և իմանալով այս ամենը, որ ժամանակի ընթացքում կարող են փոխվել ընկալումները, ինչու ներկայի հակահերոսը չի ուզում որոշակի ժամանակ «թայմ աութ» վերցնել և իր տեղը զիջել մեկ այլ անձի կամ նույնիսկ օրվա հերոսին, քաղտեխնոլոգը պատասխանեց:

«Մի բան են կինոյի հերոս ու հակահերոս հասկացությունները, մեկ այլ բան՝ իրականությունը: Առավել ևս, երբ այս ամենը դիտարկում ենք ռեալ պոլիտիկի տեսանկյունից, ապա այն չի կարող ֆիլմի նման հանդիսատեսի աչքի առաջ զարգանալ»,– ասաց Կ. Քոչարյանը:

Փաշինյան–Սարգսյան հանդիպումից հետո բազմության եռապատկվելու կամ քառապատկվելու պատճառը, ըստ քաղտեխնոլոգի, Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին:

«Մի սխալն այն էր, որ նա հիշեց մարտի 1–ը, և երկրորդ սխալը, երբ ասաց 7–8% –ի մասին: Դրանից հետո հասարակության մոտ ցանկություն առաջացավ ասելու, որ իրականում իրենք ամենևին էլ 7–8% չեն, այլ շատ ավելի շատ»,– ասաց Կ. Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ գնդակն իշխանությունների դաշտում էր, և ինքը պետք է բանակցությունների ուղիներ փնտրեր: Իսկ ամենամեծ խնդիրը, որն իրականում կա, համակարգային փոփոխությունն է, որը շարունակում է օրակարգային մնալ:

«Երբ նայում ես, թե ինչ է իրականում կատարվում՝ շմայսներ, լֆիկներ, իրենց խուժանով, իրենց քացիներով: Դրա պատճառն այն է, որ ամենաշատը հենց նրանք բան ունեն կորցնելու և դրա համար են նման ձևով պայքարում: Այսինքն, սա է այն համակարգը, որի դեմ հասարակությունը պայքարում է»,–ասաց քաղտեխնոլոգը:

Հարցին, որ եթե այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը պահեր իր խոստումը և շարունակեր ՀՀԿ–ն ղեկավարել, իսկ ՀՀԿ–ի վարչապետի այլ թեկնածու առաջադրեր, արդյո՞ք հասարակության շրջանում նրա դեմ նույնպես բողոքի նման հզոր ալիք կբարձրանար, քաղտեխնոլոգը պատասխանեց.

«Ոչ, որովհետև եթե ՀՀԿ–ն առաջադրեր իշխանության մեջ գտնվող ցանակացած ադեկվատ անձնավորության, որը այս կամ այն չափով հասարակության լայն զանգվածների համար ընկալելի թեկնածու լիներ, ապա կարծում եմ, որ բողոքի նման ալիք չէր բարձրանա: Եվ այն տեխնոլոգիաները, որոնք այս պայքարում օգտագործվեցին, ուղղված էին Սերժ Սարգսյանի այն հայտարարության դեմ, որը նա արել էր 2014 թ.–ին: Սերժ Սարգսյանի հայտարարությունն օգտագործվեց որպես տեխնոլոգիա և շատ լավ օգտագործվեց»,– ասաց Կ. Քոչարյանը:

Նրա կարծիքով Նիկոլ Փաշինյանի պահանջներից առաջինն ի կատար է ածվել, իսկ հիմա պետք է քաղաքական ուժերը արտահերթ ընտրություններ իրականացնելու մասին պայմանավորվեն:

«Ես կարծում եմ` բանակցությունները կշարունակի իրականացնել Կարեն Կարապետյանը և ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում արդեն կշարունակեն իրականացնել դրան հաջորդող քայլերը»,– ասաց Կ. Քոչարյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով, նման պատմական իրողության ականատես ենք լինում երկրորդ անգամ: Եվ այս պահին կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականով այսօրվա սերունդը շնորհակալություն հայտնեց նախորդ սերունդներին ու ասաց՝ ցտեսություն:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular