ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժի թաքնված ու վտանգավոր խաղը. Ով կլինի նոր վարչապետը

ՎԻԴԵՈ

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարակն տվեց:

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,
կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

 

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ։

 

Սա, թերևս, Սերժ Սարգսյանի ձեռագիրը չեր ու նա ոչ մի պարագայում առանց բախման, դժվար թե հանձներ իշխանությունը ու նամանավանդ այն պարագայում, երբ ընդամնեը մեկ օր առաջ իրենից հրաժարական պահանջողների գործողությունները անօրեն էր համարում:

Այստեղ գուցե լինի նաև թաքնված հետյալ խաղը, որը պետք է բացառել:

Շանթ հեռուստաընկերության եթերով տված իր հարցազրույցում, Սերժ Սարգսյանը ասաց, որ նա կարող էր տվերային իշխանության ձևով կառավարել երկիրը, ինչը, սակայն ճիշտ չի համարում:

Իսկ այսօր, երբ հասարակական ճնշումը ծայրաստիճան մեծ է, նա որոշեց հրաժարական տալ:

Հնարավոր է, որ առաջարկվի վարչապետի պաշտոնում նշանակել Կարեն Կարապետյանի, թեկուզ և ժամանակավոր:

Բոլոր դեպքերում, հարկավոր է այս պահից սկսած բացառել որևէ հանրապետականի վարչապետի պաշտոնում ստանձնելը և ցրել Ազգային ժողովը, որպեսզի հանրապետականները հնարավորություն չունենան ընտրեն իրենց "հարմար" վարչապետի:

 

Ա.Ջ

Շարունակությունն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular