ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի քաղաքական ուժեր շտապ հայտարարությամբ են հանդես եկել

ՎԻԴԵՈ

Մի քանի քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցած դեպքերինբ ևպատգամավորների ձերբակալություններին:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառումը։ 

Անթույլատրելի ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և շարժման մյուս մասնակիցների ձերբակալությունները: Կից տեսե՛ք կուսակցության հայտարարության տեքստն ամբողջությամբ։

Հարգանքով՝ 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար: Ցավոք, սկսված գործընթացը, բևեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել և շտկել կացությունը: 

Այս առումով կարևոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Հասարակության և պետության շահերը վեր են ամեն ինչից: Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել: Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել: Իր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ՝ Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը: 

22.04.2018թ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին 


Օրինական հավաքներ անցկացնելու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն նախօրոք և այսօր իրազեկել է լիազոր մարմնին և ոստիկանությանը։ Իրազեկումն ընդունվել է ի գիտություն լիազոր մարմնի կողմից։

2018 թվականի ապրիլի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ժամը 17:00-ից մինչև 22:00 Ազատության հրապարակում կանցկացնի հավաք, որից հետո՝ երթ։

Իսկ նույն օրը ժամը 17:00-ից մինչև 23:00 Հանրապետության հրապարակում կանցկացնի շտապ հավաք և երթ, որի երթուղին կլինի Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Հաղթանակ կամուրջ – Իսակովի պողոտա։

Շտապ հավաքի և երթի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկում է ուղարկվել լիազոր մարմնին և տեղեկացվել է ոստիկանությանը։ Զարուհի Փոստանջյանը ՀՀ ոստիկանապետից և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է անհապաղ կապ հաստատել և շտապ հանդիպել իր հետ։ Նա գտնվում է Երևանի փողոցներում, որպեսզի համատեղ կազմակերպեն քաղաքացիների խաղաղ և անզեն հավաքների անցկացնելու իրավունքի իրականացումը։ 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ստեղծված իրավիճակը գնահատելով որպես պայթյունավտանգ և լի անկանխատեսելի հետևանքներով, որպես պետության գլուխ, դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, անհապաղ հրավիրելու խորհրդակցություն քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ցանկացած անխոհեմ քայլ հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի անվտանգությունը։ Միաժամանակ խստորեն դատապարտում ենք կիրառված բռնի ուժը խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ և պահանջում ենք զսպվածություն հանդես բերել։ Հանգուցալուծումը կարող է լինել միմիայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով։

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն 

22․04․2018թ․ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular