ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաթևիկ Ադումյանը նույնպես Քայլ արեց և Միացավ

ՎԻԴԵՈ

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը նույնպես քայլ արեց և միացավ: Դերասանուհին իր Instagram -ի  էջում գրառում է կատարել.նա հայտնել է իր գրառման մեջ, որ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է:

«Առաջին անգամ եմ տեսնում այսքան ազատ քաղաքացի միասին մեկ տեղում:
Ուրախ եմ, հպարտ եմ, բայց անհանգիստ եմ: Հայը հայի վրա ձեռք չպետք է բարձրացնի: Երբեք: Թշնամին չպետք է ուրախանալու առիթ ունենա: 
Հզոր էներգիա եմ զգում և սեր եմ զգում օդում, արդար պահանջներ եմ լսում: 
Ծեծող ոստիկաններ չեմ ուզում տեսնել: Բռնության միջոցով ինքնահաստատվող մարդկանց երբեք չեմ սիրել: Խաղաղ ցուցարարներն արժանի են միայն հարգանքի և հանդուրժողության: 
Չարություն կամեցողները, ատելություն տարածողները չպետք է ընդունելի լինեն մեր հասարակությունում: 
Ուզում եմ, որ քաղաքացու կարծիքը հարգվի: Ուզում եմ, որ հավասար չափով հաշվի նստեն բոլոր քաղաքացիների հետ, անկախ քսակի հաստությունից: 
Քաղաքականության մեջ չեմ եղել և չկամ: Բայց շատերի պես ես ել եմ խաղաղություն ուզում, ամեն ինչից ավելի շատ արդարություն եմ ուզում: Արժանապատիվ և ուժեղ Հայաստանում եմ ուզում ապրել, հայրենիքով հպարտացող և հայրենիքը սիրող հայերի հետ եմ ուզում ապրել իմ Հայաստանում »:

Մանրամասներն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular