ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրեմն փողոցի մեր կրքերով ու աղմուկով չջերմացնենք Արցախից քայլ այն կողմ թշնամու խրամատները, խուսափենք անդառնալի կորուստներից. Սասուն-Տարոն հայրենակցական միություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը գտնում է, որ դեռևս սպառված չեն քաղաքական լայնախոհության, շրջահայացության, իրավիճակի սթափ գնահատման, մեզ՝ հայերիս համար այնքան անցանկալի վնասումներից ու կորուստներից խուսափելու, կրքոտ և մինչև վերջ չտրամաբանված գործողություններից զերծ մնալու և, վերջապես, պատասխանատվության զգացողության մարդկային և քաղաքական կարողության ռեսուրսները։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության խորհրդի հայտարարության մեջ նշված է. «Բոլորս որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացիներ լիահույս էինք, որ այսօր կայացած հանդիպումը երկխոսության արդյունքում կտար ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Սակայն երկխոսությանը մասնակից կողմերից մեկի կողմից, ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, վերածվեց միակողմանի պահանջի թելադրանքի, ինչը ամենևին ողջամիտ երկխոսության և բանակցության երաշխիք չէր։

 

Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից երկխոսության գնալու քայլը կարծում ենք լավագույն հնարավորությունն էր փողոցի անհանգիստ և անհանդուրժողական կրքերը տեղափոխել քաղաքական և մարդկային սթափ բանակցության դաշտ։ Երկխոսության գնալու Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական կամքը լավագույն երաշխիքն ու պատասխանատվության դրսևորումն են խուսափելու անկանխատեսելի գործողություններից և դրանց հետևանք անդառնալի կորուստներից։ Ցավոք դա համարժեք հավասարակշռությամբ ու պատասխանատվությամբ չընկալվեց։

 

Կարծում ենք դեռ ուշ չէ։ Դեռևս սպառված չեն քաղաքական լայնախոհության, շրջահայացության, իրավիճակի սթափ գնահատման, մեզ՝ հայերիս համար այնքան անցանկալի վնասումներից ու կորուստներից խուսափելու, կրքոտ և մինչև վերջ չտրամաբանված գործողություններից զերծ մնալու և, վերջապես, պատասխանատվության զգացողության մարդկային և քաղաքական կարողության ռեսուրսները։

 

Չմոռանանք, որ այսօրվա Հայաստանը կայացել է ազգային-ազատագրական պայքարի ոգով ու զոհողություններով։ Չմոռանանք, որ այսօրվա պետականությունը նվաճել ենք պատերազմով, որի խրամատները դեռ հանգիստ չեն։ Չմոռանանք, որ այդ խրամատների զենքը լիցքավորել է նաև մեր համազգային միաբանությունն ու ներքին խաղաղությունը։ Չենք շահարկում ու պատրվակում։ Առջևում ապրիլի 24-ն է։ Մեզ բոլորիս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է տանելու կորստյան ցավի և ապրելու խորհուրդը։ Ուրեմն փողոցի մեր կրքերով ու աղմուկով չջերմացնենք Արցախից քայլ այն կողմ թշնամու խրամատները, խուսափենք անդառնալի կորուստներից, քանզի բոլորիս համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու անվնաս կյանքը։

 

Կոչ ենք անում քաղաքացիների երթերն ու գործողությունները առաջնորդող քաղաքական ու հասարակական գործիչներին և, հատկապես, ՀՀ ԱԺ պատգամավորներին, զերծ մնալ հակաիրավական և անկառավարելի գործողություններից, չխաթարել երկրի մարդկանց անդորրը, չվնասել երկրի սահմանադրական կարգը և պետության հեղինակությունը, գիտակցել իրենց հետևող յուրաքանչյուր քաղաքացու համար պատասխանատվության բեռը»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular