ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ մեր ժողովուրդը երբեմն սիրում է տրամաբանությունից դուրս քայլեր անել, զարմանալի չէ: Զարմանալի չէ նաև լսել, որ որոշ գործարարներ սեփական բիզնես–ծրագրերն առաջ տանելու ու հավելյալ շահույթ ստանալու նպատակով դիմում են ծայրահեղ քայլերի՝ իրենց օբյեկտներում վայրի բնությանը սովոր կենդանիներ են պահում: Զորօրինակ՝ մեծ աղմուկ հանած «Արջանոց» ռեստորանը, որտեղ նույնպես արջեր կային, որոնք բնապահպանների կողմից մեծ աղմուկ բարձրացնելուց հետո միայն համապատասխան մարմինների կողմից տեղափոխվեցին Կենդանաբանական այգի:

Այսօր էլ պարզվում է՝ արջեր պահելու սիրահար են նաև սովորական քաղաքացիները, ովքեր, որքան էլ տարօրինակ հնչի, կենդանիներին պահում են սեփական տանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական աշխատանքների արդյունքում ապրիլի 16–ին Գյումրու տներից մեկում ապօրինաբար պահվող արջի քոթոթը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում, որից հետո էլ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի: Երևանի կենդանաբանական այգում քոթոթը կպահվի կարանտինային պայմաններում մինչև մեծանալը։

Տեսչական մարմինն ապօրինի որսի հատկանիշներով նյութեր է նախապատրաստել և փոխանցել իրավապահ մարմիններին՝ գործին հետագա ընթացք տալու համար:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular